Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 7-ից հետո ներքաղաքական դաշտում ամենաուշագրավ փոփոխություններից մեկը, ըստ ընդդիմադիր շրջանակների գնահատականների, այն է, որ ընտրություններից առաջ հնչող սպառնալիքներն ու կոշտ հայտարարությունները աստիճանաբար վերածվել են հետընտրական քաղաքական հետապնդումների։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանի և ևս մի քանի անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ համաձայնություն ստանալու նպատակով։ ԿԸՀ-ն բավարարել էր ներկայացված միջնորդությունները։
Սակայն քննարկումների առարկա է դարձել այն հանգամանքը, որ իրավապահ համակարգը որպես հիմնավորում շրջանառության մեջ է դրել շուրջ երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած որոշ գործընթացներ ու որոշումներ։ Ընդդիմադիր գործիչների և նրանց պաշտպանների կարծիքով՝ խոսքը վաղեմության բոլոր հնարավոր ժամկետներն անցած դրվագների մասին է, որոնցում, իրենց գնահատմամբ, բացակայում է քրեաիրավական բովանդակությունը։
Քննադատները պնդում են, որ տեղի ունեցող գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն և ավելի շատ հիշեցնում են հանրային ուշադրություն գրավելու փորձ, քան իրավական հստակ հիմնավորումներով պայմանավորված գործողություններ։
Նրանց ուշադրության կենտրոնում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի կոշտ հռետորաբանությունը։ Ընդդիմադիրների գնահատմամբ՝ իշխանության ղեկավարի հայտարարություններն ու հրապարակային ելույթները վկայում են ներքաղաքական լարվածության խորացման մասին։ Նրանք նշում են, որ հասարակության տրամադրությունների արտահայտման հիմնական ձևը արդեն իսկ եղել է ընտրություններին մասնակցությունը և քվեարկության արդյունքները, որոնք, իրենց կարծիքով, պետք է դառնան քաղաքական գնահատականների հիմք։
Ընդդիմադիր շրջանակները համոզված են, որ իշխանությունները պարտավոր են հաշվի նստել հանրության տարբեր շերտերի արտահայտած դիրքորոշումների հետ և քաղաքական գործընթացները տեղափոխել իրավական ու ժողովրդավարական հարթություն՝ զերծ մնալով հաշվեհարդարի կամ քաղաքական ճնշումների տպավորություն ստեղծող քայլերից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



