Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կողքիս պատկերացնում եմ նվիրվող, անկեղծ ու ակտիվ մարդու, դրանք հատկանիշներ են, որոնք ինքս ունեմ. Մարինկա Խաչատրյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով նոր եթերաշրջանում համալրելու է «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանական կազմը, Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհու հետ խոսել ենք մասնագիտության ընտրության, սիթոքմի եւ այլ ծրագրերի մասին:

««Ֆուլ հաուս» սիթքոմի 4-րդ եթերաշրջանում մասնակցության հրավերը ստացա սիթքոմի պրոդյուսեր հետ աշխատող ադմինիստրացիայից եւ մեծ սիրով համաձայնեցի: Անկեղծ ասած՝ չէի սպասի, որ ինձ նման առաջարկ կանեն: Այստեղ մարմնավորելու եմ Տաթեւի քրոջը, ով Արցախից եկել է Երեւան՝ սովորելու Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւ պետք է ապրի Տաթեւի հետ»,- սպասվող աշխատանքից խոսելիս՝ պատմեց Մարինկան:

Դերասանուհին նկատեց, որ դրամատիկ ժանրից դեպի կատակերգական ժանր անցում կատարելը սկզբում մտավախության պատճառ է դարձել. «Երբ առաջարկը ստացա, որքան էլ ուրախ էի, միեւնույն է, մտավախություն ունեի, բայց քննարկումներից հետո հասկացա, որ ինձ մոտ ամեն բան կստացվի, ամեն դեպքում ես ամեն ինչ կանեմ դրա համար: Մեծ հաշվով այս ժանրում արդեն ունեմ իմ փոքրիկ փորձը գեղարվեստական ֆիլմի շնորհիվ. խոսքը՝ «Զգուշացեք, կանայք են» կատակերգության մասին է, որը վերջերս բարձրացավ մեծ էկրաններ»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե որ ժանրում է իրեն ավելի ազատ զգում, Մարինկան նկատեց, որ դրամայում ներկայանալն իր համար շատ ավելի հեշտ է. «Կարծում եմ՝ սիթքոմը, կատակերգությունն ավելի դժվար է, երեւի քո խաղով իսկապես ծիծաղեցնելն ավելի բարդ է: Հուսամ՝ կստացվի ինձ մոտ նաեւ այս ոլորտը, տեսնենք»,- հավելեց դերասանուհին:

Մարինկան նշեց նաեւ, որ բացի Գեւորգ Մարտիրոսյանից, «Ֆուլ հաուս»-ի դերասաններին չի ճանաչում, բայց այս առումով էլ դերասանուհին հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններ եւ առողջ աշխատանքային մթնոլորտ կստեղծվի:

Համեմատելով գեղարվեստական ֆիլմում եւ սերիալներում նկարահանվելու առանձնահատկությունները՝ երիտասարդ դերասանուհին նշեց. «Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը շատ ավելի բարդ է, այստեղ դերասանն ինքն իրեն շտկելու հնարավորություն գրեթե չունի, իսկ սերիալներում դերասանը փորձում է հղկվել սերիաների ընթացքում: Բայց, ինչ խոսք, գեղարվեստական ֆիլմը իր դժվարություններով հանդերձ շատ մեծ առավելություն ու հաճույք է պատճառում դերասանին»:

Բավականին երիտասարդ տարիքում էկրաններին հայտնվելը եւ դժվարությունները հաղթահարելը Մարինկայի համար այնքան էլ հեշտ չի եղել. «Դժվարություններն, իհրակե, մեծ էին, քանի որ չունենալով համապատասպան կրթություն, պետք է «Սիրո գերին» հեռուստասերիալում մարմնավորեի գլխավոր հերոսուհիներից մեկին: Այս ոլորտի հետ մինչ այդ որեւէ կապ չունեի, բայց այդ ամենը հաղթահարեցի սպասվածից ավելի հեշտ միջոցով, նաեւ սերիալում նկարահանվող գործընկերներիս շնորհիվ»,- նշեց նա:

Խոսելով իր երկու մասնագիտությունների՝ դիմահարդարման աշխատանքի եւ դերասանական արվեստի մասին, Մարինկա Խաչատրյանը նկատեց. «Ճիշտն ասած՝ հիմա ժամանակ չունեմ դիմահարդարմամբ զբաղվելու եւ մի տեսակ հետ եմ վարժվել: Չգիտեմ՝ հետագայում ինչպես կդասավորվի, բայց այս պահին կարծում եմ, որ դերասանական արվեստն ինձ ավելի հոգեհարազատ է»:

Երիտասարդ դերասանուհին պատմեց նաեւ, որ շատ հայ ընտանիքների նման, իրենց ընտանիքում էլ նրա ընտրած ոլորտի հետ խնդիրներ եղել են. «Դերասանի մասնագիտությունը պահանջում է մի փոքր անկայուն գրաֆիկ, մեր տանը հիմնական խնդիրները կապված են եղել ուշ ժամի տուն գնալու հետ, քանի որ երբեմն նկարահանումները կարող են մինչ ուշ գիշեր տեւել: Հիմա այդ խնդիրներն էլ կարծես թե հաղթահարված են, երբ տեսնում են արդյունքը՝ ինձնով հպարտանում են»,- հավելեց նա:

Դերասանուհին գիտակցում է, որ կայանալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի. «Երազանքներս այս ոլորտի համար շատ են, քանի որ դեռ փորձում եմ կայանալ: Անցածս ճանապարհը դեռ կարճ է, հուսամ այստեղ երկար ճանապարհ դեռ կունենամ, որի ընթացքում ինձ կայացած կհամարեմ»,- ընդգծեց Մարինկան:

Ի դեպ, մեզ հետ զրույցի ընթացքում Մարինկա Խաչատրյանը խոսեց նաեւ անձնական կյանքի մասին. «Ինչպես ասում են՝ իմ սիրտը դեռ ազատ է եւ առաջիկայում էլ դեռ չեմ պատկերացնում, որ այդ առումով կյանքումս փոփոխություններ կլինեն, քանի որ աշխատանքիս եմ նվիրված: Ապագայում կողքիս պատկերացնում եմ նվիրվող, անկեղծ ու ակտիվ մարդու, դրանք հատկանիշներ են, որոնք ինքս ունեմ»,- ավելացրեց Մարինկա Խաչատրյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажа