«Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեի տեղափոխության մասին:
Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը «արքայական» ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են աշխատանքային համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի վերջը:
Հիշեցնենք, որ Կոնատեի տրանսֆերը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի նախընտրական արշավի գլխավոր խոստումներից մեկն էր։ Պերեսը վերընտրվել էր իր պաշտոնում կիրակի օրը՝ հունիսի 7-ին կայացած ընտրություններում։ Ներկայումս ֆրանսիացի պաշտպանը գտնվում է ազգային հավաքականի ճամբարում և մասնակցում է 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Հավելենք, որ Մադրիդի «Ռեալը» նախորդ մրցաշրջանն ավարտել է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում՝ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը զիջելով կատալոնական «Բարսելոնային»։
Հետևեք մեզ՝ այստեղ



