Վահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն: Այս մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Արձանը ստեղծվել է 1969 թվականին (քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) և այդ ժամանակ գտնվել է Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայում։ 1980-ական թվականներին այն տեղափոխվել է Էջմիածնի խճուղի, այնուհետև՝ Իսակովի պողոտա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած որոշման մեջ նշած է, որ ներկայիս վայրն անհարմար է, քանի որ արձանը մայրուղիների խաչմերուկում է, իսկ շուրջը չկա հետիոտնային գոտի կամ հրապարակ:
Արձանը կտեղափոխվի Երեւանի քաղաքապետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի միջեւ տեղակայված Ռուսաստանի հրապարակ` այդպիսով ավելի տեսանելի դառնալով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ



