Ինչու հազարավոր դրամներ ծախսել պեդիկյուրի վրա, եթե այն կարելի է նաև կատարել տանը
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Փափուկ, գեղեցիկ ոտքերը յուրաքանչյուր կնոջ երազանքն են, հատկապես ամռանը։ Ոտքերը սովորաբար ճաքճքում են ողջ օրվա ընթացքում նրանց վրա եղած ճնշման պատճառով։
Պատշաճ և կանոնավոր խնամքը կպաշտպանի ոտքերը և կկանխի կրունկների չորացումը, որի համար չկա թանկարժեք պրոցեդուրաների անհրաժեշտություն։ Ոտքերի համար պատշաճ խնամքը կարելի է կատարել նաև տանը, խոհանոցում արդեն առկա 2 բաղադրիչների օգնությամբ՝ օրվա մեջ ընդամենը մի քանի րոպե տրամադրելով։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
2-3 ճաշի գդալ սոդա
3-4 բաժակ կաթ։
Օգտագործման եղանակը
Կաթը տաքացնել և լցնել համապատասխան տարայի մեջ։ Ոտքերը դնել կաթի մեջ 5-6 րոպե, այնուհետ ավելացնել սոդան։ Ոտքերն այս խառնոուրդի մեջ պահել ևս մի քանի րոպե և ոտքերի համար նախատեսված խոզանակով մաքրել ոտքերը։ Լվանալ ջրով, չորացնել և քսել փափկեցնող կրեմ։
Այս պրոցեդուրան պարբերաբար կատարելու դեպքում կտեսնեք դրական և գոհացուցիչ արդյունքները։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...
5
Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»



