Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Բորխա Իգլեսիասը հայտնվել է զավեշտալի իրավիճակում Աշխարհի 2026 թվականի առաջնության ընթացքում։
Ինչպես հայտնում է իսպանական El Chiringuito պարբերականը, 33-ամյա ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ-ի Չաթանուգա քաղաքում տեղակայված թիմի մարզաբազա։ Պատճառն այն է եղել, որ Իգլեսիասը զբոսանքի դուրս գալիս հավատարմագրման քարտը մոռացել է հյուրանոցի իր համարում։
Երբ նա փորձել է վերադառնալ բազայի տարածք, անվտանգության աշխատակիցները նրան չեն ճանաչել և հրաժարվել են ներս թողնել։ Թեև ֆուտբոլիստը փորձել է բացատրել, որ ինքն Իսպանիայի հավաքականի խաղացող է, պահակազորն անդրդվելի է մնացել։ Արդյունքում, Իգլեսիասը ստիպված է եղել կապ հաստատել թիմի ադմինիստրատորի հետ և սպասել դրսում, մինչև նրա ինքնությունը պաշտոնապես կհաստատվի:
Հիշեցնենք, որ Իգլեսիասը պահեստայինների նստարանին էր մնացել ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում՝ Կաբո-Վերդեի դեմ կայացած խաղում, որն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։
Հունիսի 21-ին իսպանացիներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն Սաուդյան Արաբիայի ազգային ընտրանու դեմ։
Հետևեք մեզ՝ այստեղ



