Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ թռչող և հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 35-ի։
Նրա խոսքով՝ բեկորների ընկնելու վայրերում արդեն սկսել են աշխատել արտակարգ ծառայությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի ուղղությամբ ոչնչացվել էր 10 անօդաչու սարք, սակայն հետագայում պաշտոնական տվյալները թարմացվել են։ Սոբյանինը չի հրապարակել տեղեկություններ բեկորների ընկնելու կոնկրետ շրջանների կամ հնարավոր վնասների մասին։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Մոսկվան ենթարկվել էր վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշոր անօդաչու հարձակումներից մեկին։ Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ այդ օրը խոցվել էր ավելի քան 190 անօդաչու սարք, իսկ հարվածներից մեկի հետևանքով հրդեհ էր բռնկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



