Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից անցել է մոտ երկու շաբաթ, սակայն դրա շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ ամենաշատ ձայներն ստացել է իշխող ուժը, բայց չի հաղթահարել 50 տոկոսի շեմը։ «Ըստ ընտրողի քվեարկության, կամարտահայտության, կարող ենք փաստել, որ մեծամասնությունը չի ընտրել Փաշինյանին վարչապետի պաշտոնում։ Ընդդիմությունը չի կարողացել հաղթել իշխանություններին, բայց հավաքել է ավելի շատ ձայն, քան նախկինում։ Մեծ սպասելիքներ կային տարբեր շրջանակներից, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար մթնոլորտում։ Ավելի շուտ կարելի է ասել, որ նման բան չեղավ։ Հիմա շատերն ասում են՝ նույնիսկ որոշ խախտումներ կային, որոնք նախկինում չեն եղել, այնինչ պետության զարգացման տրամաբանությունից ելնելով՝ ամեն հաջորդ ընտրություն պետք է լինի ավելի արդար։ Եթե վերցնում ենք նախորդ ընտրությունները, ապա չի եղել որևէ ընտրություն, որտեղ քաղաքական ուժին, որը հստակ ձայներ է հավաքել, ուղղակի զրկեն մանդատներից, ինչպես եղավ այս անգամ «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Մի քանի տեղամասի արդյունքները չեղարկեցին, «Բարգավաճ Հայաստանի» ձայները պակասեցին, խորհրդարան չանցավ։ Պատճառը, որի համար չեղարկեցին այդ ընտրատեղամասերի արդյունքները, այն էր, որ զինվորներին բերել էին քվեարկության ժամը ութից հետո, և դրա արդյունքում որոշեցին զրոյացնել այդ ընտրատեղամասի ձայները: Բայց բոլորս հասկանում ենք, չէ՞, որ զինվորներին ԲՀԿ-ն չի բերել ընտրատեղամաս, բերել է իշխանությունը։ ԲՀԿ-ն նման լծակ չունի։ Ստացվում է՝ խախտումն անում է մի ուժ, տուժում է երկրորդ ուժը։ ԲՀԿ-ն զրկվեց հինգ մանդատից, որոնցից երեքը հասավ ՔՊ-ին։ Այդպիսի խախտում նախկինում չի եղել։ Նախկինում չի եղել մի ընտրություն, երբ բուն քվեարկության՝ ընտրական գործընթացի ընթացքում ընդդիմությունից լինեն հարյուրավոր ձերբակալվածներ։ Հետընտրական վատ գործընթացներ եղել են, տարբեր բաներ են եղել, բայց քվեարկության ընթացքում մի քանի տասնյակ ձերբակալվածներ չեն եղել։ Հիշենք, որ նախքան ընտրության օրն էլ բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորման դեպքերի ենք ականատես եղել։ Բացի դա, ընտրություններից առաջ ամենակարկառուն ընդդիմադիր գործիչներին զրկել են ընտրողների հետ շփվելու իրավունքից։ Խոսքը Սամվել Կարապետյանի մասին է, Բագրատ սրբազանի մասին, որի շուրջը հավաքվել է ընդդիմադիր մեծ զանգված։ Այս շարքը կարելի է շարունակել՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյան և այլք։ Շատ քաղաքական գործիչներ զրկված են եղել իրենց ընտրական քարոզարշավն անցկացնելու իրավունքից։ Սովորաբար, երբ ինչ-որ գործընթացի մեջ ես, միգուցե խախտումներին այլ դիտանկյունից ես նայում, բայց, երբ համեմատության մեջ ես ամեն ինչ դիտարկում, հասկանում ես՝ ընտրախախտումների գործընթացում «նոր խոսք» է ասվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։

Ընդգծում է՝ իսկ հիմա իշխանությունն արդարացում է փնտրում, թե ինչու այսպես եղավ։ «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում կրկին ասում է՝ բոլորին կնստեցնեմ և այլն։ Երկու բան են հորինել, որոնք վտանգավոր են թվում։

Ընտրություններից հետո սկսեցին ասել, որ ընդդիմադիր ձայները գնված ձայներ են, եթե փող չբաժանեին, այդքան քվե չէին հավաքի։ Դա անհեթեթ բան է, որովհետև այդ մասշտաբի ընտրախախտումներ չեն գրանցվել, հիմա քրեական մարմիններն այստեղից-այնտեղից փորձում են ինչ-որ բան իրար կպցնել։ Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ իշխանությունն է ընտրակաշառք բաժանել՝ թոշակների բարձրացման, բժշկական ապահովագրության, օգնությունների տեսքով և այլն։ Փաշինյանը պետք է արդարանա, նա ուզում էր 65 տոկոս հավաքել, մինչդեռ 50 տոկոս էլ չի հավաքել՝ հաշվի առնելով այն, որ բոլորն իրեն օգնում էին։ Հիշենք Արևմուտքից եկող օգնությունը, Եվրոպական քաղաքական ժողով տեղի ունեցավ Հայաստանում, տարբեր քայլեր արեց, բայց, միևնույնն է, իր ցանկացած տոկոսը չհավաքեց։ Այս համատեքստում մեղադրանք են հնչեցնում, որ Ռուսաստանից մարդիկ եկել են Հայաստան, գումարի դիմաց քվեարկել են, գնացել։ Բայց այս թեման առհասարակ ուռճացվում է, քանի որ եթե նման բան լիներ, կարծում եմ, որ մեր ազգային անվտանգության և մյուս ծառայությունները կարող էին վիճակագրություն ներկայացնել, թե ընտրություններից առաջ մի քանի օրվա ընթացքում քանի մարդ է ժամանել Հայաստան և մեկնել Ռուսաստան, և այդ թվերը համեմատեին նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Նման վիճակագրություն չկա։ Որքան հիշում եմ, հակառակը՝ կար վիճակագրություն, որ նախորդ տարի մայիսին ավելի շատ մարդ էր եկել Հայաստան Ռուսաստանի Դաշնությունից։ Հիմա այս նույն պատրվակով նոր փոփոխություն են ցանկանում կատարել, որ վեց ամսից ավելի Հայաստանից բացակայողներին արգելվի մասնակցել ընտրություններին։ Այստեղ մեկ դիտարկում եմ ցանկանում անել։ Հայաստանի շատ քաղաքացիներ աշխատում են արտերկրում, որպեսզի այստեղ պահեն իրենց հարազատներին, բարեկամներին, գումար են ուղարկում։ Որքանո՞վ է բարոյական զրկել այդ մարդկանց ընտրելու իրավունքից։ Նրանք այդ աշխատանքով պահում են իրենց ընտանիքները, ի վերջո, այդ գումարներն այս կամ այն տարբերակով մտնում են Հայաստանի պետբյուջե։ Ստացվում է, որ եթե դրսում ես աշխատում, ուրեմն իրավունք չունես հայրենիքիդ գործընթացների վրա ազդել այն դեպքում, երբ քո այդ հավաքած գումարով երկրիդ տնտեսությունն ես աշխուժացնում։ Մյուս կողմից էլ՝ եթե սկսում ենք արդեն հասնել այն տրամաբանությանը, թե ով իրավունք ունի իշխանություն ձևավորել, ով՝ ոչ, ապա դա շատ վտանգավոր տեղ է տանում։ Մարդկության պատմությունը հանգեցրել է նրան, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք, անկախ ամեն ինչից, անկախ տարբերություններից, ունեն ընտրելու իրավունք։ Եթե ասում են, որ իքս մարդը դրսում է ապրում, դրա համար չի կարող ընտրություններին մասնակցել, մեկն էլ կարող է հակադարձել՝ թմրամոլն ինչո՞ւ պետք է իշխանություն ընտրի, եթե անգամ Հայաստանում է ապրում։ Եվ այսպես՝ ամեն մեկն իր պատճառաբանությունը կբերի, թե ինչու այս կամ այն մարդն իր կարծիքով իրավունք չունի իշխանություն ձևավորելու։ Սա շատ վտանգավոր տեղ է տանում, երբ մարդկանց ինչ-որ խմբի ասում ես՝ իրավունք չունես ընտրելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Մարգարյանի կարծիքով, հետընտրական շրջանում պատգամավորության թեկնածուներին ձերբակալելով և կալանավորելով՝ Փաշինյանը խնդիր է լուծում։ «Կրկնեմ՝ նա արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։ Դրա համար ուզում է ցույց տալ, որ ընդդիմության ձայների մեծ մասն անօրինական է։ Հայաստանի նախորդ ղեկավարներից ո՞ր մեկն իրեն թույլ կտար ասել, որ այսինչ խախտման համար մարդը պետք է նստի մինչև մյուս ընտրությունների ավարտը։ Սա իր արդարանալու մոլուցքն է։ Չես ուզում ասել, որ ցանկանում է արդարանալ Ալիևի մոտ, բայց տպավորությունն այդպիսին է, այսինքն՝ ինչ-որ պարտավորություն է վերցրել, կարծես չի ստացվել ցանկալի արդյունքի հասնել, ցույց է տալիս, որ հիմա բոլորին բռնելու է։ Սա շատ տգեղ երևույթ է, որովհետև հատկապես ընտրությունների ավարտից հետո բոլոր նորմալ երկրներում, ընդհակառակը, հաղթող ուժն ասում է, որ նա բոլորի ղեկավարն է՝ և՛ ով իր դեմ է, և՛ ով իր կողմնակիցն է։ Այս մարդը լրիվ հակառակն է անում։ Սա որևէ դրական արդյունքի չի հանգեցնի»,-հավելում է նա։

Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության մեծ ցուցանիշ գրանցվեց։ Բայց, երբ քաղաքացին տեսնում է, որ իր քվեն գրչի մեկ շարժումով անվավեր է ճանաչվում, կշարունակի՞ վստահել ընտրական գործընթացներին և հաջորդ անգամ ևս կգնա՞ ընտրության։ «Այստեղ կարելի է հիշել Փաշինյանի խոսքերը՝ ձեռքս կկտրեմ, բայց ոչ մի ձայն չի կեղծվի։ Այն մարդկանց ձայնը, որոնք գնացել, այդ ընտրատեղամասերում քվեարկել են, կեղծվել է, այսինքն՝ հաշվի չեն առել։ Ինչպես ուզում ես բացատրիր, բայց փաստը դա է։ Մարդը ձայն է տվել իքս կուսակցությանը, իսկ արդյունքում նրա ձայնը չեղարկվել է, ընդ որում՝ այնպիսի պատրվակով, որի հետ ընտրողը բացարձակ կապ չունի, բացարձակ մեղք չունի։ Տեղի ունեցած ընտրախախտման համար կարող ես մեղադրել ընտրական հանձնաժողովին, դրա նախագահին, ընտրություն կազմակերպողին, բայց ոչ քվեարկողին։ Այս ամենն, իհարկե, ազդելու է ընտրողի վրա, ազդեցությունն էլ երկար է տևելու։ Իրեն անընդհատ դա հիշեցնելու են, եթե մթնոլորտ փոխվեց, կրկին ասելու են՝ ԲՀԿ-ի ձայները գողացար, և անկեղծ լինենք՝ տեղ ունեն ասելու։ Իսկ թե սա որքանով կազդի ընտրողների տրամադրվածության վրա՝ մասնակցելու հաջորդ ընտրություններին, արդեն կախված է նրանից, թե երբ կլինի հաջորդ ընտրությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества