Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերի
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետընտրական փուլը երբեմն դառնում է քաղաքական համակարգի իրական փորձությունը, հատկապես այն դեպքում, երբ երկրում լարվածությունը հասնում է աննախադեպ մակարդակի, իսկ քաղաքական գործընթացները սկսում են զարգանալ ուժային տրամաբանությամբ։ Երբ խոշոր ընդդիմադիր ուժի առաջնորդը հայտնվում է տնային կալանքի պայմաններում, իսկ իշխանության ներկայացուցիչները բացահայտ հայտարարում են իրենց քաղաքական հակառակորդներին պատասխանատվության ենթարկելու և ազատությունից զրկելու մտադրության մասին, քաղաքական մրցակցության բնական մեխանիզմները լրջորեն խաթարվում են։ Իրավիճակն ավելի է սրվում, երբ նախընտրական հռետորաբանության թիրախում հայտնվում են սահմանադրորեն պաշտպանված կրոնական և հոգևոր հաստատությունները, իսկ ընտրական ու դատական մարմինների որոշումների արդյունքում քաղաքական ուժերից մեկը զրկվում է իրեն հասանելիք խորհրդարանական ներկայացվածությունից։ Նման պայմաններում դժվար է խոսել իրավունքի գերակայության լիարժեք պահպանման մասին։
Բացի այդ, պատգամավորների անձեռնմխելիության հարցերի շուրջ ընդունվող վիճահարույց որոշումները, ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ակտիվացած իրավական գործընթացները, ինչպես նաև պետական տեղեկատվական ռեսուրսների և իշխանամետ փորձագիտական հարթակների միակողմանի գործունեությունը վկայում են այն մասին, որ պետական համակարգի հիմնական ռեսուրսները կենտրոնացվում են գործող իշխանության դիրքերի ամրապնդման ուղղությամբ։
Այս ֆոնին ընդդիմադիր դաշտում նկատվում են նոր ակտիվացման միտումներ։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիների մասին օրեր առաջ խոսեց Սամվել Կարապետյանը՝ հայտարարելով, որ առաջիկայում նախատեսվում է ընդդիմադիր ուժերի համախմբում, որը կուղեկցվի նաև հանրային և հանրահավաքային պայքարի ակտիվացմամբ։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս կհնչի նաև լայնամասշտաբ հանրահավաքի վերաբերյալ հայտարարություն։
Ըստ էության, ներկա իրավիճակում քաղաքական պայքարի համար ձևավորվում են երկու հիմնական ուղղություններ, և զարգացումները ցույց են տալիս, որ ընդդիմությունը հակված է դրանք կիրառել միաժամանակ։
Առաջինը իրավական պայքարի շարունակությունն է։ Թեև ընդդիմադիր շրջանակները հաճախ բարձրաձայնում են դատաիրավական համակարգի ընտրողական մոտեցումների մասին, բոլոր հնարավոր իրավական մեխանիզմների օգտագործումը՝ բողոքարկումներից մինչև միջազգային հարթակներ, շարունակում է կարևոր նշանակություն ունենալ։ Սա հնարավորություն է տալիս փաստաթղթավորել և հանրայնացնել վիճահարույց գործընթացները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների համար։
Մյուս ուղղությունը հանրային ճնշման ուժեղացումն է։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը փաստացի ազդակ դարձավ, որ առաջիկայում քաղաքական պայքարի շեշտադրումը կարող է տեղափոխվել նաև փողոցային ակտիվության հարթություն։ Ընդդիմության գնահատմամբ՝ եթե ինստիտուցիոնալ և քաղաքական մեխանիզմները սահմանափակվում են, ապա զանգվածային հանրային մասնակցությունն ու օրինական քաղաքացիական ճնշումը կարող են դառնալ այն գործոնը, որը կստիպի իշխանություններին հաշվի նստել հասարակական պահանջների հետ և կանխել քաղաքական համակարգի հետագա կոշտացումը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



