Քլորից 25 մարդ է թունավորվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող «Աստերիա» ընտանեկան հյուրանոցում քլորի արտահոսքի հետևանքով 25 մարդ թունավորվել է, որոնցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։
Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կապալառու կազմակերպության աշխատակիցները լողավազանում ախտահանման աշխատանքներ էին իրականացնում։ Աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել քլորի արտահոսք, ինչի հետևանքով հյուրանոցի տարածքում տարածվել են թունավոր գոլորշիներ։ Ականատեսների խոսքով՝ քիմիական նյութի սուր հոտը զգացվել է նույնիսկ զգալի հեռավորությունից։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության, շտապօգնության և փրկարար ծառայությունների աշխատակիցները։ Տարածք են ժամանել նաև Թուրքիայի զբոսաշրջության նախարարության և բնապահպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



