NASA-ն համաշխարհային ավիացիային կօգնի 225 մլրդ դոլար տնտեսել 25 տարում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) որոշել Է մշակել նոր սենդի ինքնաթիռներ, որոնց շահագործումը քաղաքացիական ավիացիային թույլ կտա 225 միլիարդ դոլար տնտեսել 25 տարում: X-planes-ը կլինի «Էկոլոգիապես ավելի մաքուր, ավելի անաղմուկ եւ նույնիսկ ավելի արագասլաց»,- փետրվարի 18-ին հաղորդել Է NASA-ն:
«Ավիացիայի նոր հորիզոնները» (New Aviation Horizons) անվանմամբ ծրագիրը նախատեսված Է տասը տարվա համար: Դրա ծախսերն արդեն հաշվի են առնված 2017 ֆինանսական տարվա (սկսվում Է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ-ի բյուջեի նախագծում:
NASA-ն նկարագրել Է նախագծի մոտավոր ուղղությունները: Վարչությունն ուշադրությունը կկենտրոնացնի թեւերի հիբրիդային կոնֆիգուրացիաների, ֆյուզելաժի հեղափոխական ձեւերի, գերձայնային մոդելների, կենսավառելիքի օգտագործման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



