Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում:
Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունի 3.5 միավոր:
Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, ովքեր ունեն 3.5 միավոր:
Հետևեք մեզ՝ այստեղ



