Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևելյան Գերմանիայում ծայրահեղ շոգը հանգեցրել է ճանապարհածածկի դեֆորմացման և ավտոմայրուղիների որոշ հատվածների փակման Բրանդենբուրգ դաշնային երկրամասում, հաղորդել է DW-ն։
Դրեզդենի A13 ավտոխճուղում ոստիկանությունը սահմանել է արագության սահմանափակում՝ մինչև 30 կմ/ժ, ինչը լուրջ տրանսպորտային խցանումների պատճառ է դարձել։
ADAC ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալներով՝ ասֆալտի ուռչելու պատճառով երթևեկելի գոտիների մի մասը փակվել է։
Ճանապարհածածկի հետ կապված խնդիրներ արձանագրվել են նաև արևմուտքում՝ Լյուբեկի շրջանում, որտեղ A1 ավտոխճուղում շոգ եղանակը հանգեցրել է ծածկի վնասման և երթևեկության ժամանակավոր սահմանափակումների։
Autobahn GmbH դաշնային տրանսպորտային գերատեսչությունում, որը պատասխանատու է ավտոմայրուղիների կառավարման համար, հայտնել են, որ ծայրահեղ բարձր ջերմաստիճանները լուրջ ծանրաբեռնվածություն են ստեղծում ենթակառուցվածքների, այդ թվում՝ ճանապարհների բետոնե և ասֆալտապատ ծածկերի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



