Համբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդ
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 21-ի գիշերը Համբուրգի կենտրոնում՝ գլխավոր երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող հյուրանոցում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Միջադեպի հետևանքով տուժել է 14 մարդ, որոնցից մեկը ստացել է ծանր վնասվածքներ, հայտնում է Spiegel-ը։
Հրշեջ ծառայության տվյալներով, հրդեհի մասին ահազանգը ստացվել է կեսգիշերից կարճ ժամանակ անց։ Կրակը բռնկվել է կենտրոնական ավտոբուսային կայարանի (ZOB) դիմաց գտնվող հյուրանոցի նկուղային հատվածում, և առկա էր դրա տարածման վտանգը դեպի շենքի վերին հարկեր։
Ուժեղ ծխահարման պատճառով հյուրերը չեն կարողացել ինքնուրույն լքել հյուրանոցը։ Նրանց տարհանելու համար հրշեջները օգտագործել են ավտոսանդուղքներ։ Ընդհանուր առմամբ փրկարարական գործողությանը ներգրավված է եղել արտակարգ ծառայությունների շուրջ 160 աշխատակից։
Հրդեհի հետևանքով մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ, ևս 13-ը տուժել են թեթև աստիճանով։
Հրդեհի պատճառներն ու նյութական վնասի չափը առայժմ չեն պարզվել։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Փրկարարական աշխատանքների ընթացքում հյուրանոցի դիմացի փողոցում երթևեկությունը փակվել է, իսկ քաղաքային ավտոբուսների երթուղիները ժամանակավորապես փոխվել են։
Հետևեք մեզ՝ այստեղ



