Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TV
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեյցարիայում գտնվող իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ, հայտնում է Press TV-ն։
«Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին և ներկայումս քննարկում է Դոնալդ Թրամփի վերջին բանավոր սպառնալիքներին համարժեք պատասխան տալու տարբերակները», - նշվում է իրանական գործակալության հաղորդագրության մեջ։
Քիչ ավելի վաղ, Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունների ամենաթեժ պահին, ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում Իրանի հասցեին հերթական սպառնալիքն է հնչեցրել։
«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին, որպեսզի նրանք խնդիրներ չստեղծեն։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցած շաբաթ, միայն թե ավելի ուժեղ!!!», - գրել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ



