Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիդեռլանդներում հնագետները բացառիկ գտածո են հայտնաբերել՝ հին հունարենով գրված եգիպտական անեծքներ պարունակող կապարե սալիկներ։ Հայտնագործության մասին հաղորդում է Past.am-ը հղում անելով Archaeology News Online Magazine-ին։
Հնագիտական աշխատանքների ընթացքում Հերլենի շուկայի հրապարակի տակ հայտնաբերվել է ափի չափի կապարե թերթիկ, որը թվագրվում է մեր թվարկության երկրորդ դարով։ Այդ ժամանակաշրջանում այստեղ գտնվում էր Կորիովալումի ռազմական բնակավայրը, որը պատկանում էր Հռոմեական կայսրության հյուսիսային նահանգներին։
Գտածոն առանձնահատուկ է նրանով, որ, ի տարբերություն Հյուսիսային Եվրոպայում հայտնաբերված նմանատիպ արտեֆակտների մեծ մասի, այն գրված է ոչ թե լատիներեն, այլ հին հունարենով։
Գիտնականները ժամանակակից անդրադարձնող տոմոգրաֆիայի միջոցով կարողացել են վերծանել գրեթե ջնջված արձանագրությունը։ Տեքստում նշված են չորս ստրուկների անուններ՝ երկու լատինական և երկու հունական, ինչպես նաև երեք կախարդական խորհրդանիշներ, որոնք հին աշխարհում համարվել են գերբնական ուժերին ուղղված ուղերձներ։
Հետազոտողների ուշադրությունն առանձնապես գրավել է եգիպտական պանթեոնի աստվածների հիշատակումը։ Սա վկայում է, որ եգիպտական մոգական ավանդույթները հասել էին նույնիսկ Հռոմեական կայսրության հեռավոր նահանգներ՝ հավանաբար միգրանտների կամ ճանապարհորդների միջոցով։ Մասնագետները ենթադրում են, որ սալիկի վրա հիշատակված կանանցից մեկը կարող էր Եգիպտոսից բերված ստրուկ լինել և իր հետ բերել մոգական ծեսերի մասին գիտելիքներ։
Առայժմ պարզ չէ՝ արձանագրությունը նպատակ ուներ վնաս հասցնել հիշատակված անձանց, թե, հակառակը, պաշտպանել նրանց թշնամիներից։ Հայտնաբերված սալիկը կտեղափոխվի Հեերլենի թանգարան, իսկ դրա ամբողջական տեքստը կհրապարակվի գիտական ամսագրում։
Գիտնականների խոսքով՝ այս հայտնագործությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան սերտ էին մշակութային կապերը Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, երբ եգիպտական հավատալիքներն ու կախարդական ծեսերը տարածվում էին Եվրոպայի նույնիսկ ամենահեռավոր շրջաններում։
Հետևեք մեզ՝ այստեղ



