Մբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ով է լավագույնն իր, Լիոնել Մեսսիի, Էրլինգ Հալանդի և Հարի Քեյնի քառյակում, ինչպես նաև խոսել է աշխարհի առաջնություններում ռմբարկուների ռեկորդի մասին:
«Միշտ հաճելի է խաղալ ազգային ընտրանու կազմում, չկա ավելի կարևոր բան, քան ազգային հավաքականը։ Հավաքականի կազմում 100 հանդիպում անցկացնելը պատմական նվաճում է, հատկապես, երբ դա տեղի է ունենում աշխարհի առաջնությունում, բայց արդյունքն ամենակարևորն է լինելու։ Ես գիտեի, որ Լիոնելը գոլ կխփի Ալժիրին, նա միշտ է խփում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հետ եմ մնում։
Ես մինչև 40 տարեկանս այստեղ չեմ խաղա, ինձ ավելի շուտ կհեռացնեք։ Այդքան հեռու չեմ նայում, պարզապես ուզում եմ վայելել այս աշխարհի առաջնությունը։ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին, դա ակնհայտ է։ Ես պարզապես փորձում եմ օգնել իմ թիմին հաղթել ևս մեկ Մունդիալում։ Մնացած ամեն ինչը պարզապես բանավեճեր են լրագրողների համար։ Հիմա ես չեմ մտածում Հալանդի մասին։ Գուցե նրանք մտածում են մեր մասին, բայց ես մտածում եմ Իրաքի մասին»,– ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ այս պահին Մբապեի ակտիվում կա 14 գոլ աշխարհի առաջնություններում։ Մրցաշարի ռեկորդակիրներն են Լիոնել Մեսսին և Միրոսլավ Կլոզեն՝ 16-ական գոլով։
ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրում Արգենտինայի հավաքականը Մեսսիի հեթ-տրիկի շնորհիվ 3-0 հաշվով ջախջախել է Ալժիրին, մինչդեռ Ռոնալդուի Պորտուգալիան չի կարողացել հաղթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը (1-1)։
Մբապեն ու Մեսսին նախկինում միասին հանդես են եկել ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում։ Նրանք միմյանց դեմ մրցել են նաև ԱԱ-2022-ի եզրափակիչում, որտեղ արգենտինացիները հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին և նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Հետևեք մեզ՝ այստեղ



