Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան անդրադարձել է իր ապագային և կարիերան ավարտելու հնարավոր ժամկետներին։
«Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար։ Ես ցանկանում եմ ևս չորս-հինգ տարի խաղալ «Ռեալում», իսկ հետո ավարտել կարիերաս»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Իրանի դեմ խաղում (0-0) Կուրտուան անառիկ էր պահել սեփական դարպասը, թեև դա չէր օգնել բելգիացիներին հաղթանակ տոնել։
Այսպիսով, Կուրտուան աշխարհի առաջնություններում իր 8-րդ հանդիպումն անցկացրեց՝ դարպասը պահելով անառիկ։ Մունդիալների պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն Ֆաբիեն Բարտեզը (10 «չոր» խաղ՝ 17 հանդիպումում) և Պիտեր Շիլտոնը (10/17)։
Հավելենք նաև, որ 34-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Հետևեք մեզ՝ այստեղ



