Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ։ Չնայած իտալական երրորդ դիվիզիոնը՝ Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» հետ նրա հնարավոր համագործակցության մասին շրջանառվող լուրերին՝ կողմերի միջև կապը կրելու է բացառապես մարքեթինգային բնույթ։
Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Ռավեննայի» փոխնախագահ, ֆուտբոլային ֆունկցիոներ Արիեդո Բրայդան։
«Ռոնալդինյոն չի խաղա «Ռավեննայի» կազմում, խոսքը զուտ մարքեթինգային համագործակցության մասին է։ Վստահ եմ, որ նույնիսկ 46 տարեկանում նա կարող էր փայլել խաղադաշտում։ Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք դեռևս «Միլանում» անցկացրած տարիներից, սակայն նա, միևնույն է, չի խաղա»,-Բրայդայի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it պարբերականը։
Այսպիսով, «Միլանը» կմնա միակ ակումբը, որի կազմում Ռոնալդինյոն հանդես է եկել Իտալիայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



