Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սկզբունքորեն, աննախադեպ է, որ համապետական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքներն ու դրանց վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը: Եթե նշված 18-ից հանենք կամ մի կողմ դնենք Փաշինյանի իշխող ՔՊ-ն ու վերջինիս «սատելիտները», ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցած ուժերի կեսից ավելին վիճարկում է տեղի ունեցածի արդյունքներն ու օրինականությունը:

ՍԴ դիմած ուժերն են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը և, որքան էլ տարօրինակ չհնչի, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»: Ինչպես հայտնի է, ՍԴ-ն բոլոր 7 ուժերի դիմումները միավորել է և կքննի հունիսի 26-ին՝ բանավոր ընթացակարգով: Եթե թվարկված շարքից մի կողմ դնենք նաև վերջին քաղաքական միավորին, ապա կտեսնենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերը, նաև՝ որոշակիորեն ընդդիմադիր, բայց համեմատաբար քիչ ձայն ստացածները վիճարկում են հունիսի 7-ի ընտրության արդյունքները: Ըստ որում, վիճարկողները դրա համար ունեն առավել քան բավարար հիմքեր, որոնց դեռ կանդրադառնանք:

Մեծ հաշվով, եթե զուտ մաթեմատիկորեն խոսենք, ապա նույնիսկ ԿԸՀ պաշտոնապես հրապարակած տվյալներով, ընտրության պաշտոնական արդյունքներն ու այդ ընտրությունների օրինականությունը վիճարկում են ուժեր, որոնք ստացել են շուրջ 630 հազար քվե: Սա ինքնին հուշում է, որ ընտրական գործընթացում էական խնդիրներ են եղել, որոնք աղավաղել կամ խեղաթյուրել են ընտրողների կամարտահայտության պատկերը:

Քաղաքական տեսանկյունից՝ հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հասարակության տրամադրությունների իրական պատկերը: Եվ սա ամենից էական խնդիրն է: Խնդիր, որը երկիրը կանգնեցրել է ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու քաղաքական ճգնաժամի առաջ, ըստ որում՝ դեռ նախորդած շրջանից եկող համակողմանի ճգնաժամը չհաղթահարած կամ չհանգուցալուծած:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին, ապա պարզ է, որ միայն անուղղելի միամիտը կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ: Բանն այն է, որ ՍԴ ներկայիս կազմը մեծապես ՔՊ-ի կողմից է նշանակված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի «յուրայինացման» գծի մեջ: Ավելին, ՍԴ կազմում կան դատավորներ, որոնք ոչ այնքան վաղուց ուղղակիորեն ներգրավված են եղել ՔՊ-ի (խմբակցության) և իշխանական «Հանրապետություն» կուսակցության գործունեության մեջ: Ու տրամաբանական է կայացված որոշումը, որ նրանք՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալ յանը չեն մասնակցի «ընտրության գործի» քննությանը: Ու որքան դա տրամաբանական է, նույնքան անհասկանալի է, թե ինչու ճիշտ այդպիսի որոշում չի կայացվել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ, քանի որ նա ժամանակին (2021թ.) պատգամավորության թեկնածու է եղել Արման Բաբաջանյան-Շիրինյան դաշինքով, իսկ Բաբաջանյանն այդ «գործով» ՍԴ դիմողներից մեկն է: Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ, որ Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։

Ինչևէ: Վերադառնալով բուն խնդրին՝ նկատենք, որ ՍԴ դիմած քաղաքական ուժերն ու իրենց լիդերները, ներկայացուցիչները, անշուշտ, միամիտներ չեն: Պարզապես նախանշված իրավական, եթե կուզեք՝ իրավա-քաղաքական ճանապարհը դա է. եթե համաձայն չեն ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքների հետ, ապա դրանք վիճարկելու տեղը Սահմանադրական դատարանն է: Այսինքն, հետագայում նոր իրավական ու քաղաքական գնահատականներ տալու և դրանից բխող գործողությունների դիմելու համար նախ պետք է պահել ընթացակարգը: Պետք է կարծել, որ ընդդիմության հիմնական ուժերի մոտեցումը հենց այդ շրջածիրում է:

Այս ամենի հետ կա նաև ոչ պակաս կարևոր հանգամանք՝ կապված հենց վիճարկվող ընտրությունների հետ: Մեզանում կա տարածված թյուրընկալում, թե ընտրությունը գերազանցապես քվեարկությունն է: Մինչդեռ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Քվեարկությունը ընտրական գործընթացի կարևոր փուլերից մեկն է միայն:

Նշված թյուրընկալումն էլ, ի դեպ, տարածվում է ընտրական ամբողջ գործընթացի վրա: Այսինքն, երբ մարդիկ ասում են՝ «կեղտոտ ընտրություններ», «կեղծված ընտրություններ», շատերը պատկերացնում են քվեատուփերի լցոնումները, «կարուսելը», քվեաթերթիկների թվի կեղծումը և այլն: Դրանք բոլորն, ինչ խոսք, ընտրախախտումներ են: Բայց գոնե հիմա ամենահիմնականը չեն, ավելին՝ հույս ունենք, որ դրանցից շատերը մնացել են անցյալում: Խոսքն, իհարկե, թվերի մանիպուլ յացիայի մասին չէ: Դա, ոնց հասկանում ենք, ոչ մի կերպ անցյալում չի մնացել:

Մի խոսքով, զուտ «լցոնային» կամ «կարուսելային» տեսանկյունից գուցե թե իսկապես խնդիրներ առանձնապես չեն եղել: Այդուամենայնիվ, դրանից այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել:

Ու հարցն այն չէ միայն, որ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակահատվածում ակնհայտորեն ինչ-ինչ մանիպուլ յացիաներ կատարվեցին: Հենց թեկուզ ձայների հաշվարկի ընթացքում ամփոփումը գիշերն ընդհատելու և միայն առավոտյան թվեր հրապարակելու փաստն ինչ ասես՝ արժե: Դեռ չենք խոսում կամայականորեն 3 տեղամասի արդյունքները զրոյացնելու և վերաքվեարկությունը զավեշտալի «հիմնավորումներով» մերժելու ԿԸՀ որոշման մասին:

Բայց բուն «ընտրական գործընթացը» շատ ավելի տարածական և ընդգրկուն է, եթե անգամ միայն նախընտրական քարոզարշավի շրջանից վերցնենք: Ու այդ գործընթացը ժողովրդավարական կամ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր պայմաններ, օրինակ՝ մրցակցության հավասար պայմաններ ունենալը, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավորության էական սահմանափակումը կամ բացառումը, իրավապահ ու քննչական մարմինների անկողմնակալությունը: Բաներ, որ 2026-ին ոչ մի կերպ չեն ապահովվել: Լրիվ ընդհակառակը:

Այսինքն, ընդդիմադիր հիմնական ուժերը և իշխանությունը, նաև այլ մրցակից ուժեր ունեցել են անհավասար պայմաններ, ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի փաստացի լիդերը զրկված է եղել նույն ձևաչափով ընտրողների հետ ազատորեն հանդիպելու հնարավորությունից: Վարչական ռեսուրսը փաշինյանական իշխանությունը ամբողջովին չարաշահել է: Իրավապահ ու քննչական, ռեպրեսիվ մարմինները թիրախավորել են բացառապես ընդդիմադիր ուժերին, թիրախավորվել, ապա ձերբակալվել ու կալանավորվել են ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, գործիչներ, առավելապես այն անձինք, որոնք համապետական կամ տեղական մասշտաբներով եղել են ակտիվ-կազմակերպիչներ, նախընտրական շտաբների ներկայացուցիչներ, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաները կրել են զանգվածային բնույթ և կազմալուծել են ուժերից շատերի նախընտրական շտաբների աշխատանքները:

Մինչդեռ իշխանության ու ՔՊ լիդերի նկատմամբ նման սահմանափակումներ ու սանկցիաներ չեն կիրառվել, նույնիսկ՝ մրցակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և կյանքին սպառնալու բացահայտ դրսևորումների դեպքում:

Այս տեսանկյունից ուշադրություն գրավեց Լևոն Զարգարյանի վերլուծական անդրադարձը՝ հիմնված Հարվարդի համալսարանի քաղաքագետներ Սթիվեն Լևիցկու և Դենիել Զիբլատի՝ 2018-ին հրապարակված «Ինչպես են մեռնում ժողովրդավարությունները» աշխատության վրա: Ինչի մասին է խոսքը: Եթե խիստ հակիրճ, ապա խոսքը հենց ժողովրդավարության պատրանքի կամ նշված քաղաքագետների արտածած եզրույթով՝ «մրցակցային ավտորիտարիզմի» մասին է:

Նրանք տալիս են «ժողովրդավարության մեռնելու» 4 հիմնական հատկանիշ. ա) ընդդիմության լեգիտիմության ուրացում («պատերազմի եռագլուխ կուսակցություն» և այլն), բ) քաղաքական մրցակիցների (ընդդիմության) նկատմամբ բռնության թույլատրելիություն (ձերբակալումներ, պիտակումներ՝ «ահաբեկիչներ են», «ընտրակաշառք բաժանողներ են», անգամ՝ «օտարերկրյա գործակալներ», բնականաբար՝ առանց ապացույցների), գ) քաղաքացիական ազատությունների սահմանափակում (ճնշումներ Եկեղեցու դեմ, շանտաժներ, վարկաբեկման արշավներ, ընդդիմության համակիրներին աշխատանքից ազատելու ճնշումներ, անգամ համալսարանի մի ամբողջ ամբիոն լուծարեցին), դ) քաղաքական մրցակցության սահմանափակում:

Կարելի է ասել, որ Հայաստանի այս տարվա ընտրական գործընթացները տեղի են ունեցել հիշյալ քաղաքագետների նախանշած բոլոր հատկանիշների կիրառմամբ: Իսկ հանրագումարում դա հանգեցրել է «հայկական ժողովրդավարության» մահվան կամ առնվազն սուր տոքսիկոզի: Ավելի պարզ ասած՝ երբեմնի «ժողովրդավարության բաստիոնից» մնացել է սոսկ «բաստիոնը»՝ ավտորիտարիզմի, բռնապետության ժանգոտ փշալարերով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества