Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ի՞նչ է թաքնված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարի հետևում

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ներքաղաքական քննարկումների կենտրոնում վերջին տարիներին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իշխանությունների առաջ քաշած «խաղաղության օրակարգը»։ Այն ներկայացվում է ոչ միայն որպես արտաքին քաղաքականության ուղղություն, այլև որպես երկրի անվտանգության, կայունության և զարգացման կարևորագույն նախապայման։

Գործող իշխանության գնահատմամբ՝ տարածաշրջանում ռազմական նոր բախման հավանականությունը շարունակում է մնալ բարձր, իսկ Հայաստանի գլխավոր խնդիրը հերթական պատերազմի կանխումն է։ Այդ համատեքստում խաղաղության օրակարգը ներկայացվում է որպես կենսական նշանակության ընտրություն, որի մի կողմում անվտանգությունն ու կայունությունն են, իսկ մյուսում՝ պատերազմի ծանր հետևանքները՝ մարդկային կորուստներից մինչև տնտեսական ու հոգեբանական վնասներ։

Բնական է, որ պատերազմների և երկարատև անկայունության հետևանքները զգացած հասարակության համար նման մոտեցումը հասկանալի և ընկալելի է։ Անվտանգության հետ կապված մտահոգությունները վերջին տարիներին դարձել են քաղաքական գործընթացների կարևոր բաղադրիչ, իսկ խաղաղության անհրաժեշտության գաղափարը՝ հանրային քննարկումների առանցքային թեմաներից մեկը։

Սակայն ցանկացած խաղաղարար նախաձեռնություն գնահատելիս կարևոր է մեկ հիմնարար հարց՝ արդյո՞ք խաղաղության հասնելու ձգտում ունեն հակամարտության երկու կողմերն էլ։ Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Եթե կողմերից մեկը խաղաղությունը պատկերացնում է որպես փոխադարձ հարգանքի և կայուն համակեցության համակարգ, իսկ մյուսը՝ որպես սեփական ռազմավարական նպատակներին հասնելու միջոց, ապա խաղաղության մասին խոսակցությունները կարող են այլ բովանդակություն ստանալ։

Հենց այստեղ է առաջանում առանցքային հարցը՝ արդյոք Ադրբեջանը իսկապես շարժվում է խաղաղության տրամաբանությամբ, թե խաղաղության թեման օգտագործում է որպես քաղաքական և դիվանագիտական գործիք՝ միաժամանակ առաջ տանելով այլ նպատակներ։

Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքվի հայտարարություններն ու գործնական քաղաքականությունը միշտ չէ, որ համընկնում են։ Միջազգային հարթակներում ադրբեջանական ղեկավարությունը պարբերաբար խոսում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության, տարածաշրջանային համագործակցության, հաղորդակցությունների բացման և տնտեսական կապերի ընդլայնման մասին։ Միևնույն ժամանակ շարունակվում են այնպիսի քաղաքական նախաձեռնություններ և հայտարարություններ, որոնք հաճախ հակասում են խաղաղության դասական պատկերացումներին։

Խաղաղ հարաբերությունների կառուցման տրամաբանությունը ենթադրում է տարածքային պահանջներից հրաժարում և փոխադարձ ընդունելի համակեցության կանոնների ձևավորում։ Սակայն Ադրբեջանի քաղաքական օրակարգում վերջին տարիներին ավելի մեծ դեր է ստանում «Արևմտյան Ադրբեջան» կոչվող հայեցակարգը, որը վաղուց արդեն դուրս է եկել ակադեմիական կամ հասարակական քննարկումների շրջանակներից և վերածվել պետական մակարդակով առաջ մղվող գաղափարի։

Հենց այս հանգամանքն է դիտարկվում որպես Հայաստանի համար կարևոր մարտահրավերներից մեկը։ Եթե հայկական քաղաքական դաշտում նկատվում է նախկին որոշ դիրքորոշումների վերանայում, իսկ պաշտոնական Երևանը առաջնային է համարում ներկայիս սահմանների շրջանակում խաղաղության ապահովումը, ապա Ադրբեջանում, հակառակը, շարունակվում է պատմական և տարածքային բնույթի թեզերի ակտիվացումը։

Բաքվում ոչ միայն չեն նվազում նման հայտարարությունները, այլ դրանք ավելի հաճախ են հայտնվում պետական աջակցություն ստացող ծրագրերում և քաղաքական նախաձեռնություններում։ Արդյունքում ձևավորվում է մի իրավիճակ, երբ այդ գաղափարները ստանում են ավելի կազմակերպված և ինստիտուցիոնալ բնույթ։

Հատկանշական է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը ներկայացվում է ոչ թե որպես զուտ պատմական կամ մշակութային նախագիծ, այլ որպես քաղաքական հայեցակարգ։ Դրա շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ առաջ են քաշվում մեկնաբանություններ, որոնք հաճախ առնչվում են պատմական իրավունքի և պետականության հարցերին։

Երբ նման տեսակետներ արտահայտվում են առանձին փորձագետների կամ քաղաքական գործիչների կողմից, դրանք կարելի է դիտարկել որպես քարոզչական կամ քաղաքական դիրքորոշումներ։ Սակայն իրավիճակն այլ է, երբ նույն գաղափարները ներառվում են պետական աջակցություն ստացող ծրագրերում, պաշտոնական միջոցառումներում կամ պետական կառույցների գործունեության շրջանակում։

Այս դեպքում խոսքը միայն առանձին հայտարարությունների մասին չէ, այլ ավելի լայն գաղափարական միջավայրի ձևավորման։ Պատմությունը ցույց է տալիս, որ տարածքային կամ քաղաքական հավակնությունները հաճախ սկզբում ներկայացվում են որպես պատմական կամ հումանիտար խնդիր, այնուհետև վերածվում քաղաքական պահանջների։

Հետևաբար, Հայաստանի համար կարևոր է ոչ միայն արձագանքել առկա պահանջներին, այլ նաև գնահատել այն գաղափարական գործընթացները, որոնք ձևավորվում են դրանց շուրջ։ Երբ մի կողմը հետևողականորեն կրճատում է իր քաղաքական նպատակները, իսկ մյուսը ընդլայնում է սեփական օրակարգը, առաջանում է անհավասարակշիռ իրավիճակ։

Նման պայմաններում ցանկացած զիջում կարող է չդառնալ վերջնական համաձայնության հիմք, այլ վերածվել հաջորդ պահանջների մեկնարկային հարթակի։ Հենց սա է այն գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ շարունակվում են քննարկումները խաղաղության օրակարգի արդյունավետության և հեռանկարների վերաբերյալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира