Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում։ Ժամը 11։55-ի սահմաններում՝ Արմավիրի մարզից դեպի Բաղրամյան համայնք տանող ճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում, բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի և հիվանդանոց տեղափոխված «ԿամԱԶ»-ի վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԿամԱԶ»-ի կողաշրջման հետևանքով կոտրվել է նաև բետոնե սյուն։
Հետևեք մեզ՝ այստեղ



