Աշորայից պատրաստված մթերքները կարող են օգնել նիհարել
ЛАЙФԱշորային մթերքները լավ այլընտրանք են ցորենից պատրաստված մթերքներին: Դրանք ոչ միայն ավելի օգտակար են առողջության համար, այլ նաեւ կարող են օգնել նիհարել, նշում են գիտնականները: Ինչպես հայտնում է «NaturalNews» ամսագիրը, աշորը ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան ցորենը, որից պատրաստվում է հացի ու քաղցրավենիքի մեծ մասը:
Ֆին ու շվեդ գիտնականները պնդում են, որ, փոխարինելով սպիտակ հացը աշորայի հացով, կարելի է ազատվել ավելորդ քաշից ու մարսողական խնդիրներից: Լունդի համալսարանաի ներկայացուցիչները պարզել են, որ աշորան արդյունավետ կերպով պահպանում է արյան մեջ ինսուլինի ու շաքարի նորմալ մակարդակը, ինչը լավագույն նախապայմանն է ախորժակն ու օգտագործվող մթերքների քանակը վերահսկելու համար:
Իսկ ահա ցորենից պատրաստված մթերքները, ընդհակառակը, նպաստում են արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացմանը:
Բացի այդ՝ աշորան մի շարք օգտակար հատկություններ ունի: Այն դրական անդրադառնում սրտի վրա, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ամրապնդում է իմունիտետը, կանխարգելում դիաբետի ու ուռուցքների զարգացումը: Աշորայի ալյուրի օգտակար հատկությունները պայմանավորված են նաեւ բջջանյութի, երկաթի, կալիումի, ցինկի, E ու B խմբի վիտամինների պարունակության բարձր մակարդակով
X



