Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, ուշագրավ տեսարանի ականատես են եղել բազմաթիվ քաղաքացիներ։
Այսօր՝ հունիսի 23-ին, ճանապարհի հարակից հատվածում հայտնված ազնվացեղ եղջերուն մարդկանցից չէր խուսափում և հանգիստ շրջում էր տարածքում։
Անցորդներն ու վարորդները կանգ էին առնում, մոտենում կենդանուն, կերակրում նրան և լուսանկարվում։ Եղջերուն իրեն հանգիստ էր պահում, ինչն էլ ավելի էր հետաքրքրում մարդկանց։
Տեսարանը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճանապարհով երթևեկողների շրջանում, իսկ շատերը նշում էին, որ նման գեղեցիկ ու բարի տեսարան հազվադեպ կարելի է հանդիպել հայկական ճանապարհներին։ Կենդանու հանդարտ պահվածքն ու մարդկանց ջերմ վերաբերմունքը մի պահ «կանգնեցրել» էին ճանապարհի առօրյա եռուզեռը՝ ստեղծելով բնության ու մարդու ներդաշնակության յուրահատուկ պատկեր։
Լուսանկարներն ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի
Հետևեք մեզ՝ այստեղ



