Կինը ցատկել է այրվող բնակարանի պատուհանից և մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում երիտասարդ կինը մահացել է բնակարանում բռնկված հրդեհից փրկվելու փորձի ժամանակ։ Այդ մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով տեղական Telegram-ալիքներին։
SHOT Telegram ալիքի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Օչակովո-Մատվեևսկի շրջանի Վերնայա փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ Երբ բնակարանը լցվել է խիտ ծխով, կինը փորձել է փրկվել՝ ցատկելով չորրորդ հարկի պատուհանից։
Ականատեսների խոսքով՝ մինչև դեպքը նրան տեսել են պատուհանի մոտ, մինչդեռ բնակարանից խիտ ծուխ էր դուրս գալիս։ Սակայն ընկնելու հետևանքով ստացած վնասվածքները մահացու են եղել։
Ըստ հաղորդումների՝ կինը մահացել է դեպքի վայրում՝ մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը։
Դեպքի վայրում աշխատել են փրկարարներն ու շտապօգնության ծառայությունները։ Հրդեհի պատճառներն ու միջադեպի հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



