Պուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ժուկովսկի քաղաք, որտեղ Գրոմովի անվան թռիչքային-հետազոտական ինստիտուտի տարածքում ծանոթացել է ռուսական նոր ավիացիոն տեխնիկայի նմուշներին, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։
ՌԴ նախագահին ներկայացվել են Ил-114-300, SJ-100 և МС-21ուղևորատար ինքնաթիռները։ Միջոցառմանը մասնակցել են կառավարության և խոշոր պետական կորպորացիաների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ «Ռոստեխի» ղեկավարությունը, փոխվարչապետը, ոլորտային նախարարները, ինչպես նաև «Միացյալ ավիաշինական կորպորացիայի», Ռոսավիացիայի և Սբերբանկի ղեկավարները։
Ցուցադրության շրջայցը վարել են ավիացիոն տեխնիկայի մշակողներն ու կոնստրուկտորական բյուրոների ներկայացուցիչները։ Ցուցադրության զննումից հետո ակնկալվում է խորհրդակցության անցկացում՝ նվիրված հայրենական ավիացիոն ոլորտի զարգացման հարցերին։
Ил-114-300-ն արդիականացված տուրբոպտուտակային տարածաշրջանային ինքնաթիռ է, որը նախատեսված է 50–68 ուղևորի փոխադրման համար։ Այն փոխարինելու է հնացած Ан-24 և Ан-26մոդելներին։ Ըստ ծրագրերի՝ մի քանի ինքնաթիռի առաջին մատակարարումները սպասվում են 2026 թվականին՝ արտադրության հետագա ավելացմամբ։
SJ-100-ը մերձմագիստրալային ուղևորատար ինքնաթիռ է, որը ստեղծվել է որպես նախկինում թողարկվող «Սուպերջեթի»՝ ներմուծումը փոխարինող տարբերակ։ Պատժամիջոցների պատճառով միջազգային կոոպերացիայի դադարեցումից հետո նախագիծը վերամշակվել է ռուսական բաղադրիչների օգտագործմամբ, իսկ մատակարարումների մեկնարկը սպասվում է 2027 թվականին։
МС -21-310-ը նոր սերնդի միջին մագիստրալային ուղևորատար լայներ է, որի մշակմամբ զբաղվում է « ОАК»-ի կառուցվածքում ներառված «Յակովլև» կորպորացիան։ Ինքնաթիռը նախատեսված է մոտավորապես 175 ուղևորի համար և ընդունակ է հաղթահարելու մինչև 3,8 հազար կիլոմետր տարածություն՝ երկու դասի սրահային դասավորությամբ։ Սերիական արտադրությունը նույնպես նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ առանցքային համակարգերի և բաղադրիչների ներմուծման փոխարինման փուլի ավարտից հետո։
МС -21 նախագիծն ի սկզբանե ստեղծվում էր միջազգային համագործակցության շրջանակներում, սակայն պատժամիջոցների սահմանումից հետո արտասահմանյան գործընկերները դուրս եկան ծրագրից, ինչը պահանջեց ներմուծված բաղադրիչների արագացված փոխարինում տեղական անալոգներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



