Դիարբեքիրում կես տոննա պայթուցիկով բեռնատար է հայտնաբերվել
МЕЖДУНАРОДНОЕԴիարբեքիրի Դիջլե գավառում թուրքական ոստիկանությունը 500 կիլոգրամ պայթուցիկով բեռնատար է հայտնաբերել:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ոստիկանությունը ոչ միայն բռնագրավել է բեռնատարը, այլև ձերբակալել է դրանում գտնվող երկու անձանց: Հաղորդվում է, որ ձերբակալվածները նախատեսել էին կրկին ահաբեկչական գործողություն իրականացնել երկրում: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցելահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-նէ: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից,ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության < /i>նստավայրերից,մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերինախարարությունից 200 մետր հեռավորության վրա: Զինվորական անձնակազմինտեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլականապատված մեքենա է պայթել այդ վայրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլունհայտարարել են, որ հարձակման համար պատասխանատու են Քրդական բանվորական կուսակցությունը (PKK), սիրիացի քրդերի «Ժողովրդի պաշտպանությանուժերը» (YPG) և «Ժողովրդական միություններ» կուսակցությունը (PYD): Սակայն PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել է այդ պնդումները՝ ասելով, որ Սալիհ Նեջարը, ում մեղադրում են պայթյունն իրականացնելու մեջ, իրենց անդամներից չէ:



