Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարարներին հաջողվել է Կարակասի Չակաո մունիցիպալիտետում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակից դուրս բերել 23 մարդու։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մունիցիպալիտետի քաղաքապետ Գուստավո Դուկեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բարեբախտաբար, մենք լսում ենք, որ մարդիկ ողջ են, և մենք նրանց կփրկենք։ Մենք այստեղից չենք հեռանա, քանի դեռ չենք փրկել վերջին մարդուն, որին կարող ենք փրկել, և ես գիտեմ, որ Աստծո օգնությամբ մեզ դա կհաջողվի», - մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ Գուստավո Դուկեի խոսքով՝ փրկվածները բժշկական օգնություն են ստանում։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Երկրի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսի խոսքով՝ առնվազն 32 մարդ է զոհվել, ևս 700-ը՝ տուժել։ Տասնյակ շենքեր են ավերվել։ Վենեսուելայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։ Երկրի կառավարությունը Լա Գուայրա ափամերձ նահանգը հայտարարել է աղետի գոտի։
Հետևեք մեզ՝ այստեղ



