Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլում Պորտուգալիայի ազգային հավաքականից կրած ջախջախիչ պարտությունից (0-5) հետո Ուզբեկստանի ընտրանու երկրպագուները չեն կարողացել զսպել էմոցիաները։ Սոցիալական ցանցերում զանգվածաբար տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ֆուտբոլասերները հիասթափության պոռթկումից կոտրում իրենց հեռուստացույցները։
Ինչպես երևում է տարածված տեսանյութերում, մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո շատերը հույզերի ազդեցության տակ սկսել են հեռակառավարման վահանակներ նետել, հարվածել էկրաններին և փչացնել կենցաղային տեխնիկան։ Որոշ երկրպագուներ էլ չեն դիմացել լարվածությանն ու նյարդայնացած լքել են սենյակը դեռևս հանդիպման ընթացքում:
Այս կադրերն արագորեն վիրուսային են դարձել և բուռն քննարկումների առիթ տվել համացանցում։ Օգտատերերը նշում են, որ նման բուռն արձագանքը վկայում է ազգային ընտրանու հանդեպ անտարբեր չլինելու մասին. երկրպագուներն ամեն հանդիպում ընդունում են ամբողջ սրտով։ Չնայած ծանր պարտությանն ու թիմերի մակարդակների ակնհայտ տարբերությանը՝ հազարավոր ֆուտբոլասերներ շարունակում են աջակցել իրենց հավաքականին՝ ընդգծելով, որ ուզբեկ ֆուտբոլիստները պայքարել են մինչև վերջ և արժանի են զորակցության։
Երկրպագուները լիահույս են, որ առջևում սպասվող կարևոր հանդիպումներում հնարավորություն կլինի շտկել իրավիճակը։ Իսկ մեկնաբանություններում որոշ օգտատերեր արդեն հասցրել են հեգնանքով նկատել, որ այս համատարած ջարդուփշուրից հետո «հեռուստացույցներն այժմ կարող են թանկանալ»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



