Հայոց ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է․ Իսրայելի ԱԳ նախարար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։
«Օսմանյան Կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտավորություն է, - X-ում գրել է Սաարը՝ շարունակելով․ - Միևնույն ժամանակ, տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նսեմացում կամ խեղաթյուրում»։
Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել է ԱԳ նախարարը։
2025-ի ամռանը վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր անդրադարձել 1915 թվականի Մեծ եղեռնին։ Լրագրող Պատրիկ Բեթ-Դեյվիդի հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր արեցի։ Ահա, խնդրեմ»։
Հետևեք մեզ՝ այստեղ



