Կարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարակասի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի երեք թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը։ Դրա մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ավիացիոն ոլորտի իր աղբյուրին։
«Ասֆալտապատ ծածկույթով և 2500 մետր երկարությամբ երեք թռիչքուղիներից մեկը շահագործման համար փակ կլինի մինչև հուլիսի 2-ի օրվա ավարտը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ նման որոշումը կապված է երկրաշարժի հետևանքների հետ, սակայն չի հստակեցնել վնասվածության աստիճանը։ Օդանավակայանի մյուս երկու թռիչքուղիներն ունեն ասֆալտբետոնե ծածկույթ, և դրանց երկարությունը կազմում է 2885 և 3500 մետր։
Գործակալության զրուցակիցը ընդգծել է նաև, որ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանի աշխատանքը՝ ուղևորատար չվերթների ընդունման կամ մեկնման մասով, դեռևս չի վերսկսվել։ Մայրաքաղաքային մեկ այլ օդանավակայան՝ Օսկար Մաչադո Սուլոագայի անվան օդանավակայանը, մի քանի ժամ առաջ սկսել է ինքնաթիռներ ընդունել։ Սակայն առայժմ խոսքը վերաբերում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի փոքր օդանավերին, որոնք իրականացնում են ներպետական չվերթներ։
Ավելի վաղ ТАСС-ի աղբյուրը ավիադիսպետչերական ծառայությունից հայտնել էր, որ երկրի վրայով թռիչքների կառավարումը հինգշաբթի՝ համաշխարհային ժամանակով 18:15-ից սկսած, իրականացվում է բնականոն հունով։ Նա նշել էր, որ այս տեղեկությունը հասցվել է երկրի օդային տարածքի բոլոր հնարավոր օգտատերերի ուշադրությանը։
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումների երկու սերիա։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է առնվազն 188-ի։
Տասնյակ շենքեր ավերվել են։ Վենեսուելայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են մտցրել։ Երկրի կառավարությունը Լա Գուայրա ափամերձ նահանգը հայտարարել է աղետի գոտի։
Հետևեք մեզ՝ այստեղ



