«Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։ Հարվածների հիմնական թիրախներից մեկը եղել է Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքի «Ազոտ» քիմիական գործարանը։
Մոնիթորինգային Telegram-ալիքների տվյալներով՝ ձեռնարկությունը մի քանի ժամ եղել է հարձակման տակ։ Ականատեսները հայտնել են պայթյունների, գործարանի տարածքից բարձրացող խիտ ծխի, օդում ամոնիակի հոտի և էլեկտրամատակարարման խափանումների մասին։
Տեղեկություններ են ստացվել նաև Նովոմոսկովսկի ՋԷԿ-ում բռնկված հրդեհի մասին։
Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հաստատել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել են Նովոմոսկովսկի արդյունաբերական ձեռնարկություններից մեկը և էլեկտրահաղորդման գիծը։
«Ազոտ» քիմիական գործարանը Ռուսաստանի ամոնիակի և ազոտական պարարտանյութերի խոշորագույն արտադրողներից է։
Այն նախկինում ևս բազմիցս դարձել է ուկրաինական հարձակումների թիրախ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերվա ընթացքում քաղաքի և մարզի երկնքում խոցվել է առնվազն 47 անօդաչու թռչող սարք։
Տելեգրամյան ալիքները հայտնել են նաև Ղրիմի Կերչ քաղաքում ռուսական հակաօդային պաշտպանության դիրքերի ուղղությամբ հարձակման մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



