Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամակցության կասեցման կամ կազմակերպությունից հեռացման վերաբերյալ որոշումը կայացնում է Հավաքական անվտանգության խորհրդը, այսինքն անդամ պետությունների նախագահները, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Երեկ նույն պաշտոնյան ասել էր՝ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնում է կազմակերպությունում, թե նախընտրում է այլ սցենար, և որ Երևանը պետք է այդ որոշման մասին տեղեկացնի ռուսական կողմին։
Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ում հետագա մասնակցության վերաբերյալ. ՌԴ ներկայացուցիչ
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են Հայաստանի նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ անդամավճարը երկու տարի չվճարելու պատճառով։
Ըստ կանոնադրության, ՀԱՊԿ Խորհուրդը կարող է կասեցնել Հայաստանի քաղաքացիների՝ ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքը, ինչպես նաև նրանց զրկել Կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից մինչև պարտքի լրիվ մարումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել էր, թե իրեն չի մտահոգում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Նա կարծիք էր հայտնել, որ եթե կառույցի անդամները նման որոշում կայացնեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։
Իսկ հարցին՝ Հայաստանը շարունակելո՞ւ է չվճարել անդամավճարները կառույցին, թե՞ հնարավոր է առաջիկայում վերանայել դիրքորոշումը, Փաշինյանը պատասխանել էր․ «Չենք պատրաստվում որևէ բան փոխել»։
Հետևեք մեզ՝ այստեղ



