35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանից
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Կուրսկ քաղաքում 35 մարդ թունավորվել է քաղաքի մթերային խանութներից մեկից գնված պատրաստի սննդամթերքից, հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» տարածաշրջանային վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ տուժածները օգտագործել են խանութից գնված օկրոշկա և «Օլիվիե» աղցան, որի բաղադրության մեջ եղել են ձու, կարտոֆիլ, երշիկ և բանջարեղեն։
Թունավորման առաջին դեպքերից հետո մասնագետները սկսել են սանիտարահամաճարակային հետաքննություն։ Խանութի խոհարարական արտադրամասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վաճառքից հետ են կանչվել կասկածելի սննդամթերքի խմբաքանակները, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։
Բժիշկների տվյալներով՝ բոլոր տուժածների մոտ ախտորոշվել է միջին ծանրության սալմոնելոզ։ Հետաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



