Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթ
ОБЩЕСТВОՀայաստանի հանքարդյունաբերության և Մետալուրգիայի ասոցիացիան քննարկում է կազմակերպել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտներում հարկային և մաքսային օրենսդրության կիրառման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։ Նա ասոցիացիայի անդամներին և հրավիրված մասնագետներին առաջարկեց անկաշկանդ ներկայացնել ոլորտային խնդիրները` կապված օրակարգային հարցերի հետ և հանդես գալ առաջարկներով, որոնք կնպաստեն համատեղ աշխատանքը բարելավելուն։
Ներածական խոսքով հանդես եկավ ️«ԲԴՕ-Արմենիա» ՓԲԸ Հարկային և իրավաբանական ծառայությունների բաժնի ղեկավար Ահարոն Չիլինգարյանը, որը կարևորեց տնտեսվարողների կարծիքը պատկան մարմիններին տեղ հասցնելը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ Թովմաս Մելիքյանյանը ներկայացրեց գործնական խնդիրներ և դրանց կարգավորմանն ուղղված ճանապարհներ։
Հարցի մասին խոսեց նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի տեղակալ Անդրանիկ Գրիգորյանը։
Բացառությամբ որոշ առանձնահատկությունների, խնդիրները հիմնականում ընդհանուր են հանքարդյունաբերական ընկերություններում։ ️Հնչած տեսակետներն ու առաջարկությունները կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



