Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի քաղաքական դաշտում պարբերաբար ակտիվանում է այն տեսակետը, թե ընդդիմությունը պետք է հրաժարվի պատգամավորական մանդատներից կամ ընդհանրապես չստանձնի դրանք։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է ընկալվել որպես սկզբունքային քաղաքական քայլ, սակայն իրավական և քաղաքական տեսանկյունից այն բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Իրականում նման պահանջը ավելի շատ հենվում է զգացմունքային ընկալումների, քան պետական կառավարման տրամաբանության վրա։

Ժողովրդավարական համակարգերում իշխանության փոփոխությունը չի իրականացվում խորհրդանշական քայլերով։ Այն հիմնված է սահմանադրական ընթացակարգերի, քաղաքական ինստիտուտների և իրավական մեխանիզմների վրա։ Այդ համատեքստում պատգամավորական մանդատը պարզապես պաշտոն չէ, այլ քաղաքական ազդեցություն գործադրելու և իշխանության հավասարակշռությունը փոխելու կարևոր գործիք։

Խորհրդարանական կառավարման պայմաններում առանց Ազգային ժողովի որևէ լուրջ քաղաքական փոփոխություն հնարավոր չէ իրականացնել։ Կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու, վարչապետի ընտրության կամ խորհրդարանի լուծարման գործընթացները կապված են հենց խորհրդարանական ընթացակարգերի հետ։ Եթե ընդդիմությունը հրաժարվում է իր մանդատներից, ապա փաստացի զրկվում է այդ գործընթացների վրա ազդելու հնարավորությունից՝ իշխանությանը թողնելով գրեթե անսահմանափակ ազատություն։

Նույնիսկ այն իրավիճակներում, երբ երկրում ձևավորվում է խոր քաղաքական ճգնաժամ, խորհրդարանը շարունակում է մնալ այն հիմնական հարթակը, որտեղ վերջնական իրավական լուծումներ են ստանում քաղաքական զարգացումները։ Հանրային դժգոհությունը կամ փողոցային շարժումները կարող են ստեղծել քաղաքական ճնշում, սակայն այդ ճնշումը պետք է վերածվի իրավական որոշումների, իսկ դրա համար անհրաժեշտ են խորհրդարանական գործիքներ։

2018 թվականի իրադարձությունները դրա լավագույն օրինակներից են։ Չնայած փողոցներում ձևավորված լայն հասարակական շարժմանը, իշխանության փոփոխությունը վերջնականապես իրականացվեց Ազգային ժողովում՝ Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով։ Վարչապետի ընտրությունն ապահովվեց պատգամավորների քվեարկությամբ, այդ թվում՝ նախկին իշխանական մեծամասնության մի մասի աջակցությամբ։ Եթե խորհրդարանում չլիներ ընդդիմադիր ներկայացվածություն և վարչապետի թեկնածու առաջադրելու իրավական հնարավորություն, քաղաքական գործընթացը կարող էր զարգանալ բոլորովին այլ ուղղությամբ՝ ավելի անկանխատեսելի հետևանքներով։

Մանդատներից հրաժարվելու կոչերը հաճախ ներկայացվում են որպես պայքարի արդյունավետ միջոց, սակայն գործնականում կարող են հակառակ արդյունքը տալ։ Այդ դեպքում խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը, ընդունում օրենքներ, վավերացնում միջազգային պայմանագրեր և իրականացնում իր լիազորությունները՝ պարզապես առանց ընդդիմադիր վերահսկողության։

Բացի այդ, ընդդիմությունը զրկվում է մի շարք կարևոր լծակներից՝ խորհրդարանական ամբիոնից, միջազգային գործընկերների հետ պաշտոնական շփումների հնարավորությունից, քննիչ հանձնաժողովներ նախաձեռնելու, Սահմանադրական դատարան դիմելու և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու իրավունքից։ Այսինքն՝ քաղաքական պայքարի հիմնական գործիքները կամովին դուրս են մնում ընդդիմության ձեռքերից։

Պետք է հաշվի առնել նաև, որ պատգամավորական մանդատը տվյալ քաղաքական գործչի անձնական սեփականությունը չէ։ Այն ընտրողների վստահության արդյունքն է և քաղաքական ներկայացուցչության ձև։ Հետևաբար մանդատից հրաժարվելը միայն անհատի որոշումը չէ, այլ նաև այն քաղաքացիների քաղաքական կամքի հարցը, որոնք իրենց ձայնը տվել են այդ ուժին։

Իշխանության փոփոխությունը պահանջում է ոչ միայն հանրային աջակցություն, այլև քաղաքական ռազմավարություն, համբերատար աշխատանք և բոլոր հնարավոր հարթակների արդյունավետ օգտագործում։ Փողոցային պայքարը և խորհրդարանական գործունեությունը փոխլրացնող մեխանիզմներ են, ոչ թե միմյանց բացառող գործոններ։

Այս տեսանկյունից պատգամավորական մանդատներից հրաժարվելու կամ դրանք չստանձնելու գաղափարը քաղաքական առումով դժվար է դիտարկել որպես արդյունավետ ռազմավարություն։ Ավելի տրամաբանական է օգտագործել առկա բոլոր իրավական և քաղաքական գործիքները՝ քաղաքական նպատակներին հասնելու համար, քան կամավոր հրաժարվել դրանցից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира