Լիբիայում առնվազն 46 մարդ Է զոհվել ԻՊ-ի ճամբարին ԱՄՆ-ի օդուժի հարվածներից
МЕЖДУНАРОДНОЕԼիբիայում առնվազն 46 մարդ Է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարին ամերիկյան օդուժի հարվածների հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել Է «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքը:
Ավելի վաղ այն հայտնել Էր, որ չճանաչված ինքնաթիռները ռմբակոծման են ենթարկել ծայրահեղականների դիրքերը Տրիպոլիից 70 կիլոմետր արեւմուտք գտնվող Սաբրատա քաղաքում:
Պենտագոնում արդեն հաստատել են փետրվարի 19-ին Լիբիայում օդային հարվածներ հասցնելու փաստը: Այստեղ նշել են, որ գրոհի թիրախը թունիսցի ազդեցիկ զինյալներից մեկն Էր՝ Նուրեդին Շուշանը, որին կասկածում են Թունիսում ահաբեկչական երկու գործողությունների մասնակցելու մեջ, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Շարունակվող անիշխանության եւ քաոսի պայմաններում Լիբիայի տարածքը վաղուց Է վերածվել տարատեսակ ծայրահեղականների, այդ թվում՝ ԻՊ-ի զինյալների որջի: Խմբավորման զինյալները, որոնք դեռ 2014 թվականի սեպտեմբերից իրենց ձեռքում Էին պահում միջերկրածովյան Դեռնան, անցյալ տարվա ամռան վերջին ամբողջությամբ հսկողության տակ են առել Սիիրտը՝ Մուամար Քադաֆիի հայրենի քաղաքը, ինչպես նաեւ իրենց ազդեցությունն են տարածել Բենգազիի վրա, որը համարվում Է 2011 թվականի «փետրվարի 17-ի հեղափոխության» բնօրրանը:
Չնայած կառավարամետ զինուժերի գործողություններին ու ԻՊ-ի դիրքերին նրանց ավիահարվածներին, ահաբեկիչները շարունակում են նոր տարածքներ գրավել:
Պենտագոնի տվյալներով՝ ներկայում Լիբիայում են գտնվում ԻՊ-ի շուրջ 5 հազար զինյալներ, թեեւ բառացիորեն մեկ-երկու ամիս առաջ այդ ցուցանիշը հազարից ավելին չԷր:
Ինչպես նշում են արաբական ԶԼՄ-ները, սա Լիբիայի տարածքում ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի զինված ուժերի առաջին գործողությունն Էր վերջին մի քանի տարվա ընթացքում եւ առաջին օդային հարվածը Սաբրատային, որը գտնվում Է Միջերկրական ծովի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



