19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Սևծովյան ափին՝ Չայելի քաղաքի մերձակայքում, տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 19-ամյա դերասանուհի Գամզե Սաքլին։ Նրա հետ զոհվել են նաև ընկերուհիները՝ 22-ամյա Սելինայ Սարալը և 23-ամյա Նիլայ Բիլգինը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով առնվազն չորս մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։
Վթարը տեղի է ունեցել երեկոյան՝ մոտ ժամը 23:00-ին։ Նախնական տվյալներով՝ վարորդներից մեկը կորցրել է մեքենայի կառավարումը, բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ ճակատային բախվել է մեկ այլ ավտոմեքենայի։ Դրանից անմիջապես հետո միկրոավտոբուսը բախվել է արդեն վթարված երկու մեքենաներին։
Բախման հետևանքով երկու ավտոմեքենաներն էլ բռնկվել են։ Ըստ հաղորդումների՝ Գամզե Սաքլին բախման ուժգնությունից դուրս է նետվել մեքենայից և տեղում մահացել։
Տուժածները տեղափոխվել են հարակից բնակավայրերի հիվանդանոցներ, որտեղ շարունակում են բուժում ստանալ։ Վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները քննվում են։
Գամզե Սաքլին վերջերս նկարահանվել էր «Գեզլեր Քարադենիզ» հեռուստասերիալում՝ մարմնավորելով երկրորդական կերպարներից մեկին։ Դերասանուհու հուղարկավորությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ նրա հայրենի գյուղում։
Հետևեք մեզ՝ այստեղ



