Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ջերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համար

ЭКОНОМИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացվել ջերմատնային տնտեսություններին աջակցության նոր ծրագիր։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի ջերմատներում արտադրվող լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի և ծաղիկների զգալի մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառված բուսասանիտարական սահմանափակումների հետևանքով մի շարք տնտեսություններ բախվել են արտադրանքի իրացման դժվարությունների և ֆինանսական կորուստների։

Չնայած նոր արտահանման շուկաներ ձևավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին՝ ներկայումս հնարավոր չէ ամբողջ արտադրանքը իրացնել նախատեսված գներով։ Միաժամանակ, ջերմատներում մշակաբույսերի աճեցման գործընթացը չի կարող դադարեցվել, ինչի պատճառով տնտեսավարողները ունեն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ գործունեության շարունակականությունն ապահովելու համար։

Նախագծով առաջարկվում է ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որի նպատակն է ապահովել ֆինանսական ռեսուրսների ժամանակավոր հասանելիություն և աջակցել տնտեսություններին՝ արտահանման սահմանափակումների պայմաններում առաջացած մարտահրավերները հաղթահարելու համար։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

Հայաստանի Հանրապետության ջերմատնային տնտեսություններում արտադրվող լոլիկի, վարունգի, պղպեղի, ծաղիկների, ելակի զգալի մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և Ռոսսելխոզնադզորի կողմից բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումների արդյունքում ջերմատնային տնտեսությունները կրում են ֆինանսական կորուստներ։ Չնայած այլ երկրների շուկաներ արտահանման հնարավորությունների ստեղծման նպատակով ձեռնարկվող քայլերին, այնուամենայնիվ, ներկայումս հնարավոր չի լինում ապահովել արտադրված ամբողջ արտադրանքի իրացումը ակնկալվող գների սահմաններում։ Հաշվի առնելով, որ ջերմատներում մշակաբույսերի մշակության ցիկլը հնարավոր չէ դադարեցնել, ուստի արտադրության շարունակակունությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ են հասանելի ֆինանսական ռեսուրսներ։

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հաստատվող Ծրագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը շահառուն կարող է դիմել ՖԿ-ին Ծրագրի պահանջներին համապատասխան վարկեր ներգրավելու համար։

Աջակցությունը տրամադրվում է ՖԿ-ների կողմից շահառուներին տրամադրված նպատակային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով:

Սուբսիդավորվում են այն վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են շահառուներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․

1) գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սպասարկման վճարներ,

2) պետական կամ համայնքի բյուջե հարկեր և պարտադիր վճարումներ,

3) շահառուի աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ։

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր շահառուին վարկը տրամադրվում է 18 ամիս ժամկետով՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի 12 ամիս արտոնյալ ժամկետով։ Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12 տոկոսային կետով։ Վարկի տրամադրման համար հիմք է հանդիսանում 2025 թվականին վճարված հարկերի հանրագումար, գազի և էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարների հանրագումարների և աշխատակիցներին վճարված աշխատավարձերի ընդհանուր ծախսերի կեսը, բայց ոչ ավելի քան 100․0 մլն դրամը։

Յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար առավելագույն վարկի սահմանաչափը կազմում է ոչ ավել քան 100․0 մլն դրամ գումար։

Վարկի ներգրավման գործընթացը նախաձեռնում է շահառուն, որն այդ նպատակով դիմում է ՖԿ-ին՝ կցելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում), ինչպես նաև ջերմատնային տնտեսության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը:

Ծրագրով ՖԿ-ների կողմից տրամադրվող նպատակային վարկերի պայմաններն են՝

1) վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով առավելագույնը տարեկան մինչև 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն).

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ջերմատնային տնտեսությունների գործունեության շարունակականությունը և բարձրացնել արտադրողականությունը։

 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները 

Նախագծի ընդունման արդյունքում 2026 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում, իսկ 2027 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան։

 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ – Սույն որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Բարձրացնել գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը» և «Խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունը» առաջնահերթություններում կարևորվում է արժեշղթաների առևտրայնացման, արդիականացման և մեքենայացման ներդրումների իրականացումը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը (էջ՝ 43 և 75), – տեղեկացնում է Iravaban.net–ը։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества