Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ աջակցում է ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, գրում է Ynet Global-ը:
Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Հայոց ցեղասպանության Իսրայելի կառավարության կողմից պաշտոնական ճանաչման վերաբերյալ բանաձևի առաջարկ: Մենք պետք է վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում: Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթի քվեարկությանը»,- գրել է Գիդեոն Սաարը:
Հետևեք մեզ՝ այստեղ



