ԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունը 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժած համայնքներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությանը։
Նշվում է, որ ԵՄ-ն նաև ակտիվացրել է Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Դրա շրջանակում մի քանի եվրոպական երկրներ Վենեսուելա են ուղարկում փրկարարական, հրշեջ և բժշկական թիմեր։
Եվրամիության պաշտոնական հայտարարության համաձայն՝ օգնությունն ուղղված է երկրաշարժերից տուժած բնակչության անհետաձգելի կարիքներին արձագանքելուն։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Վերջին տվյալներով զոհվել է 235 մարդ, վիրավորվել՝ 4,300-ը:
Հետևեք մեզ՝ այստեղ



