Մրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կիսվել է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի 2026 թվականի առաջնության վերաբերյալ իր տպավորություններով՝ առանձնացնելով մրցաշարի գլխավոր ֆավորիտին:
Լեգենդար ֆուտբոլիստի կարծիքով՝ այդ կոչմանն ամենաշատն արժանի է Ֆրանսիայի ընտրանին, որը ցուցադրում է անհասանելի որակի ֆուտբոլ:
«Ֆրանսիացիներն այս աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներն են, նրանք պարզապես այլ մակարդակի վրա են։ Երբ նրանք միացնում են իրենց առավելագույն արագությունները, ես չեմ տեսնում շատ թիմերի, որոնք ունակ կլինեն հաղթել նրանց: Մրցակիցների համար միակ շանսն այն է, եթե ֆրանսիացիները չափազանց թուլանան և կորցնեն զգոնությունը»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում միջազգային մամուլը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը փայլուն արդյունք է գրանցել՝ տոնելով երեք հաղթանակ և առաջին հորիզոնականով դուրս գալով փլեյ-օֆֆ:
Հատկանշական է, որ 1/16 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականն ուժերը կչափի հենց Իբրահիմովիչի հայրենիքի՝ Շվեդիայի ազգային հավաքականի հետ: Խաղը կկայանա հուլիսի 1-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ



