Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան հունիսի 30-ին՝ երկրի մայրաքաղաք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ, կընդունի Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակությանը, այդ թվում՝ միավորման գլխավոր դիվանագետին, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ներքին գործերի հանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 30-ին Անկարայում բանակցություններ են նախատեսել։
Ակնկալվում է, որ պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի, ինչպես նաև տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։
Թուրքական լրատվական գործակալության տվյալներով, սպասվում է, որ բանակցությունները կգործեն որպես ոչ ֆորմալ, իսկ արդյունքում նման կլինեն ընդլայնված Բարձր քաղաքական երկխոսության, և հնարավոր է՝ իրենց կարևորությամբ նույնիսկ գերազանցեն դրան։
Քննարկումները, հավանաբար, կընդգրկեն հարցերի լայն շրջանակ՝ Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից մինչև տրանսպորտային կապակցվածություն, ԵՄ ընդլայնում, միգրացիա և վիզային ռեժիմի ազատականացում։
Այցը դիտարկվում է որպես կարևոր քայլ Թուրքիայի հետ հարաբերություններում, որին ԵՄ-ն համարում է առանցքային գործընկեր՝ բազմաթիվ ուղղություններով համագործակցության համար։ Անկարան նույնպես մեծ նշանակություն է տալիս փոխգործակցությանը։
Վերջին շրջանում ԵՄ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների նկատմամբ որդեգրել է ավելի լայն մոտեցում՝ չնայած երկրի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին զեկույցով պայմանավորված լարվածությանը։ Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում ԵՄ-ն ավելի ու ավելի է գիտակցում ընդհանուր մարտահրավերների շուրջ Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ձգտելով ավելի խոր փոխգործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Թեև անդամակցության գործընթացը, որը կենտրոնացած է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա, փաստացի կանգ է առել, ԵՄ-ն շարունակում է Թուրքիայի հետ փոխգործակցության այլընտրանքային ձևաչափեր փնտրել, որպեսզի խուսափի հարաբերությունների լիակատար խզումից։
Թուրքիան, իր հերթին, ԵՄ-ի հետ հարաբերությունները դիտարկում է որպես ռազմավարական կարևորություն ունեցող և հանդես է գալիս ընդհանուր շահերի վրա հիմնված կառուցողական շրջանակի օգտին։
Հետևեք մեզ՝ այստեղ



