Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Մասնավորապես նշվում է, որ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «պատմական ճշմարտության խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական և գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելն անընդունելի է» (չակերտները-Tert. am)։
«Նման քայլերը ծառայում են ոչ թե հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ գոյություն ունեցող հակասությունների հետագա խորացմանը, խոչընդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ապահովման ջանքերին։
Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել իր ընդունած որոշումը։
Ադրբեջանը նույնպես հետայսու հետևողականորեն շարունակելու է իր դիրքորոշումը՝ պատմական ճշմարտության պաշտպանության, միջազգային իրավունքի սկզբունքների հարգման և տարածաշրջանում կայուն խաղաղությանը նպաստելու ուղղությամբ», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ որ հայտնել էինք, որ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



