Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների պատճառով ներքին շուկայում վառելիքի ներկայիս դեֆիցիտը կրիտիկական չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ հարկավոր է ավելի արագ ավարտել նավթավերամշակման գործարանների վերանորոգումները, ապահովել նավթամթերքների ներմուծման ավելացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։
Լրագրողը հարց է ուղղել, թե որքան լուրջ վնաս են հասցնում հակառակորդի հարվածները էներգետիկ օբյեկտներին։
«Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ խիստ կարևոր ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածներին, ապա, իհարկե, այդ հարվածները խնդիրներ են ստեղծում։ Սա ակնհայտ է. մենք այժմ որոշակի դեֆիցիտ տեսնում ենք, բայց այն կրիտիկական չէ», - ասել է ՌԴ նախագահը։
«Այստեղ առկա է մի քանի խնդիր, որոնք մենք պետք է լուծենք: Մենք այժմ գործընկերների հետ քննարկել ենք դա։ Առաջին խնդիրը առավել պահանջված ՀՕՊ համակարգերի արտադրության արագ ու զգալի ավելացումն է։ Մշտապես կատարելագործել դրանք մարտական գործողությունների վարման պահանջներին, կարևոր օբյեկտների պաշտպանությանը համապատասխան՝ հաշվի առնելով այն, թե ինչ է օգտագործում հակառակորդը, հաշվի առնելով այն, թե ինչ են նրանք ստանում այդ նույն Եվրոպայից։ Այդ բոլոր միջոցները մենք իրականում ունենք: Հարցը դրանց արտադրությունը մեծացնելու արագությունն է և մատակարարումները զորքերին կամ խիստ կարևոր օբյեկտների պաշտպանությունը», - հավելել է Պուտինը։
Ռուսաստանի մի քանի տասնյակ շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, բենզինի և դիզելային վառելիքի հետ կապված խնդիրներ են առաջացել, որը պայմանավորված է նավթավերամշակման օբյեկտներին ուկրաինական հարվածներով։
Հետևեք մեզ՝ այստեղ



