Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
ОБЩЕСТВОԱմիօ Բանկը, հրապարակային առաջարկի միջոցով, մեկնարկել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը՝ ներդրողներին առաջարկելով եկամտաբեր և հուսալի ներդրումային գործիք։
Թողարկման պայմաններն են՝
- Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ
- Պարտատոմսերի քանակ՝ 30,000
- Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%
- Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային
- Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս
Պարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով, որտեղ ներդրողները կարող են հետևել իրենց ներդրումներին և ծանոթանալ պարտատոմսերի ամբողջական նկարագրին։ Ներբեռնել հավելվածն այստեղ:
Հիշեցնում ենք, որ
- Համաձայն ՀՀ գործող հարկային օրենսդրության՝ պարտատոմսերի կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
- Պարտատոմսերը հուսալի ֆինանսական գործիքներ են և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից՝ նույն սկզբունքով, ինչպես ավանդները:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 13.08.2025թ. թիվ 1/289 Ա որոշմամբ: Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, կամ ձեռք բերեք բանկի ցանկացած մասնաճյուղից:
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից



