21-ամյա մոդելին գտել են լոգարանում. կոմայից դուրս չգալով մահացել է
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալթայի երկրամասում մահացել է 21-ամյա մոդել Դիանա Գալինան, ով 2025 թվականի փետրվարից գտնվում էր ծանր վիճակում և գիտակցության չէր եկել։ Նրա մահվան մասին հայտնել է Բարնաուլում գործող «Style» մոդելային գործակալությունը։
Ըստ Aif.ru-ի տվյալների՝ Դիանան փետրվարին Չինաստանում աշխատանքի ընթացքում անգիտակից վիճակում հայտնվել էր։ Բժշկական եզրակացությամբ՝ պատճառը եղել է աորտայի անևրիզմայի պատռվածք։ Չինաստանում նրան ենթարկել են մի քանի վիրահատության, սակայն նա այդպես էլ չի վերականգնվել գիտակցությունը։
Հետագայում մոդելին տեղափոխել են Ռուսաստան՝ նախ Բլագովեշչենսկ, ապա՝ Ալթայի երկրամասի տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկների տվյալներով՝ նրա վիճակը աստիճանաբար վերածվել է կայուն, բայց ծանր նյարդաբանական վիճակի՝ վեգետատիվ վիճակի, երբ հիվանդը կարող է շնչել և բացել աչքերը, սակայն չի ցուցաբերում գիտակցված արձագանքներ։
Ընտանիքի անդամները այդ ընթացքում շարունակել են խնամել նրան տանը՝ ապահովելով շուրջօրյա հոգածություն և բուժօգնություն։ Նրանց խոսքով՝ բժիշկները հույս էին հայտնել, որ որոշ նվազագույն ռեֆլեքսներ կարող են պահպանվել, սակայն վերականգնման լիարժեք հնարավորության մասին կանխատեսումները սահմանափակ էին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Դիանա Գալինան մահացել է 2026 թվականի հունիսի 26-ին։ Նրա մահվան մասին պաշտոնապես հայտնել է «Style» գործակալությունը՝ նշելով, որ նա եղել է նպատակասլաց և դրական անձնավորություն։
Հուղարկավորության մանրամասները հրապարակման պահին դեռևս հայտնի չեն եղել։
Հետևեք մեզ՝ այստեղ



