Արաս Օզբիլիզը հպարտ է Հայաստանը ներկայացնել նաև Իսպանիայում
СПОРТՖուտբոլի իսպանական «Ռայո Վայեկանո» ակումբն փետրվարի 19-ին ԶԼՄ-ներին ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին, ով պարասխանել է լրագրողի հարցին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցին, թե «սրահում ներկա են Ձեր հայրենակիցները և Ձեր երկրի դրոշը. ճի՞՚շտ է, որ Դուք կլինեք առաջին հայազգի ֆուտբոլիստը, ով հանդես կգա Լա Լիգայում և ի՞նչ զգացումներ ունեք», Օզբիլիզը պատասխանել է. «Այո, իմ ունեցած տվյալներով նույնպես, ես կլինեմ առաջին հայը, ով կխաղա «Լա Լիգա»-ում: Միշտ և ցանկացած տեղ հպարտ եմ ներկայացնել իմ երկիրը, դա մեծ պատիվ է: Մխիթարյանը դա հաջողությամբ կարողանում է անել Գերմանիայում, հուսամ, ինձ մոտ դա կստացվի անել Իսպանիայում»:
Ակումբի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ներկայացման ընթացքում Օզբիլիսը հույս է հայտնել, որ կկարողանա օգնել թիմին պահպանել իր տեղը Պրիմերայում: Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստի շնորհանդեսը մեկ անգամ հետաձգվել էր Օզբիլիսի առողջական խնդիրների պատճառով: Ֆուտբոլիստը տեղեկացրել է, որ իրեն օրեցօր ավելի լավ է զգում:
«Ես ծանոթ էին թիմի ու Պակո Խեմեսի խաղային փիլիսոփայությանը, հենց դա էլ ազդեց իմ տեղափոխվելու որոշման վրա»,- ասել է Օզբիլիզը:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը թուրքական «Բեշիքթաշից» վարձավճարով տեղափոխվել է իսպանական ակումբ: