Ընդդիմությունը համախմբվո՞ւմ է․ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը նոր փուլ է մտնում
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետընտրական քաղաքական զարգացումները Հայաստանում կրկին առաջին պլան են բերել ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության թեման։ Ընտրություններից հետո ձևավորված քաղաքական իրավիճակը, ինչպես նաև հասարակության շրջանում նկատվող հիասթափությունն ու իշխանությունների նկատմամբ հնչող քննադատությունները, ընդդիմադիր շրջանակներում ավելի հաճախ են առաջ բերում միասնական գործելու անհրաժեշտության մասին քննարկումները։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է գրավում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնած համախմբման գաղափարը, որը վերջին օրերին ակտիվ քննարկվում է թե՛ քաղաքական շրջանակներում, թե՛ մամուլում։
Տարբեր հրապարակումների համաձայն՝ ընդդիմադիր ուժերի միջև արդեն ընթանում են ակտիվ խորհրդակցություններ և շփումներ։ Թեև գործընթացի մասնակիցները հրապարակային հայտարարություններում շարունակում են զուսպ դիրքորոշում պահպանել, քաղաքական կուլիսներում խոսվում է մի շարք հանդիպումների և աշխատանքային քննարկումների մասին։ Ըստ այդ տեղեկությունների՝ շփումները ներառում են նաև «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին։
Քաղաքական դիտորդների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Սամվել Կարապետյանի առաջ քաշած համախմբման նախաձեռնությունը կարող է դառնալ ընդդիմադիր դաշտի համար առանցքային գործընթացներից մեկը։ Նրանց կարծիքով՝ այն կարող է նպաստել հետընտրական շրջանում ձևավորված քաղաքական անորոշության հաղթահարմանը և դառնալ տարբեր ուժերի համագործակցության հարթակ։
Փորձագետների մի մասը նշում է, որ առանձին գործող ընդդիմադիր ուժերի հնարավորությունները հաճախ սահմանափակ են լինում, մինչդեռ լայն ձևաչափով համագործակցությունը կարող է զգալիորեն մեծացնել քաղաքական արդյունավետությունը և ստեղծել ավելի համակարգված ընդդիմադիր օրակարգ։
Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին, մասնավորապես Սահմանադրական դատարանի կողմից ընտրություններին վերաբերող դիմումների քննությունից հետո, տեղի կունենան նոր քաղաքական հանդիպումներ, որոնք կարող են ավելի հստակ պատկերացում տալ ընդդիմադիր ուժերի միջև ընթացող բանակցությունների, համախմբման հնարավոր ձևաչափի և հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ՝ այստեղ



