Ереван, 12.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գաբի Գալոյան. «Ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ շոու բիզնեսում»

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Երգչուհի Գաբի Գալոյանը հայկական շոու բիզնեսում հայտնվեց «Երանի» երգով, իսկ նրա «Դավաճան ես»  տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակներից մեկի հետ, ոմանք վստահ էին` այդ քայլն արված էր  PR-ի համար: Երգչուհուն շատերը տեսան Առաջին ալիքի «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում, որտեղ էլ գնահատեցին նրա դերասանական խաղը: BlogNews.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է կյանքում ունեցած կորուստների, այն տղամարդու մասին, ում կցանկանար տեսնել իր կողիքին և թե ինչպես հայտնվեց հայկական շոու բիզնեսում:

- Ընդունված կարծիք կա հասարակության մեջ, երբ արտիստը հայտվում է շոուբիզնեսում, ասում են` ինչ-որ մեկի թեթև ձեռքով էր: Դու ինչպե՞ս «հայտնվեցիր»։ Արդյո՞ք ինչ-որ մեկի թեթև ձեռքով:

- Ես ինքս երեք տարի աշխատելով` գումար հավաքեցի «Երանի» երգիս համար և գնացի այն: Այդ երգը ինձ որոշ չափով ճանաչում բերեց, այդ երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է : Ես նույն կերպ շարունակում եմ աշխատել, ինձ ոչ ոք չի օգնում, չունեմ հովանավոր, պրոդյուսեր. ես այդպիսի բախտ չունեցա, որ ինչ-որ մեկի թեթև ձեռքով հայտնվեմ այս ասպարեզում:

- Հայկական շոու բիզնեսում մնալը և, այսպես ասած, ինտեգրվել այդ ընտանիքումհեշտ չէ, դա քեզ հաջողվե՞ց, թե՞ չես էլ փորձում ինտեգրվել։

- Ես դեռ չեմ էլ գիտակցում, որ հայկական շոու բիզնես ասվածի մասնիկն եմ, երբեք չեմ էլ փորձել դառնալ այդ ընտանիքի անդամ, առանձնապես ոչ ոքի հետ չեմ էլ շփվում, պարզապես ունեմ կոլեգաներ և ընկերներ, ովքեր գործում են այս ասպարեզում:

- Գաղտնիք չէ, որ մեր օրերում տեսահոլովակ նկարահանելը թանկ հաճույք է։ Շատ եմլսում, որ արտիստներն իրենց ծախսած գումարը հետո չեն կարողանում «հանել». Դուէլ ես բախվում այս խնդրի հետ

- Այո, ճիշտ է։ Իրականում, հսկայական գումարներն են ծախսվում գործի մեջ, սա էլ մեր բիզնեսն է: Տարիներ առաջ մեր ծախսած գումարը հետ էր բերվում, իսկ հիմա ցավոք սրտի` ոչ, քանի որ փոփոխությունները դեպի հետ են գնում: Այս պահին ես աշխատում եմ փոքրիկ լսարանիս համար, առանց որևէ օգուտի:

- Հետաքրքիր է, ի՞նչ ես կարծում, այսօր երգչուհու մասնագիտությունը շահութաբե՞րէ։

- Շահույթն այս պահին միայն  հանդիսատեսի սերն է։

- Շատերն այսօր միայն երգում են կոմերցիոն երգեր, ոմանք էլ շեղվեցին այնհիմնական ժանրից, որով սկսել էին: Դու էլ վերջերս ներկայացրիր կոմերցիոն երգ,մինչդեռ այլ ժանրում էիր սկսել. Հիմա ի՞նչ, որոշել ես ավելի գումար բերող երգե՞ր ներկայացնել: 

- Ես ի սկզբանե մեծ պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա, աշխատել երկու լսարանի համար` երգել կոմերցիոն երգեր, իսկ մեկ այլ լսարանի համար՝ ֆոլկ: Սակայն իմ հիմնական ժանրը համարում եմ հայկական ֆոլկ երաժշտությունը, դա արյանս մեջ է, ընտանիքս է սերմանել, ինչը փոխել չեմ կարող և հետագայում պատրաստելու եմ գործեր ֆոլկ ժանրում:

- Չնայած քո տեսահոլովակը համեմատեցին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակիհետ, դու էլ ի պատասխան ասացիր, որ հաջորդ գործն այնպես կանես, որ նման չլինի:Ի՞նչ նոր աշխատանք ես պատրաստում: 

- Տեսահոլովակիս կերպարը համաձայնեցրած էր միջազգային ստանդարտներին համապատասխան պարող աղջկա հետ: Ես շոկ եմ ապրել այդ նմանությունից և ինքս մտածում եմ, որ ես և Լիլիթը բացարձակ տարբեր ենք թե՛ ձայնի տեմբրով, թե՛ էներգետիկ դաշտով: Հաջորդ աշխատանքիս վերաբերյալ փակագծերը չեմ ուզում բացել

-Կապված տեսահոլովակի հետ, շատերն էլ այն որպես PR քայլ դիտեցին, որ այն ավելիշատ քննարկվի: 

Ծիծաղելի է:

- Վերջերս հեռուստադիտողը քեզ տեսավ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում: Հիմա, երբարդեն սիթքոմը եթերում չէ, ինչպե՞ս կվերլուծես, որքանո՞վ էր քեզ այն պետք: 

- Երբ սիթքոմում նկարահանվելու առաջարկ ստացա, երկար էի մտածում։ Երբ ծանոթացա կազմի հետ, անմիջապես համաձայվեցի: Մեծ պատիվ և մեծ դպրոց էր այդպիսի դերասանների հետ նկարահանվելը:

 

- Կարող ես ասել, որ դերասանի կարգավիճակում լինելն էլ քո սրտով էր և արդյո՞քկան  նոր առաջարկներ։

- Դերասանական ասպարեզում հայտնվելը փորձ էր և հետաքրքրություն` արդյո՞ք կարող եմ հաղթահարել, թե ոչ: Ի զարմանս ինձ, արձագանքներն ավելի դրական էին՝ ի տարբերություն տեսահոլովակիս արձագանքների: Երկու առաջարկ արդեն եղել են, որոնցից հրաժարվել եմ: Ես մասնագիտությամբ երգչուհի եմ և դերասանական որոլտում ծավալուն աշխատանք կատարելու ցանկություն չունեմ:

- Բնականաբար, եթե հայտնի մարդ ես, ապա քննարկվում է ամեն ինչ։ Վերջինշրջանում ամենատարածված քննարկումը պլաստիկ վիրահատություններն են: Դու էլանմասն չես, ասում են` փոխել ես շրթունքներիդ ձևն և վիրահատել քիթդ: 

- Երկու տարի առաջ փոխել եմ շրթունքներիս ձևը, և ոչ ոքի համար դա գաղտնիք չէ: Այլ վիրահատություններ չունեմ և ինձ այսպես դուր եմ գալիս։ Ի տարբերություն շատերի՝ ինձ համար հիվանդագին չէ դարձել պլաստիկ վիրաբույժներին դիմելը:

- Իրականում ինչպե՞ս ես արձագանքում տարատեսակ ասեկոսեներին ևմեկնաբանություններին։

- Տարիներ առաջ չկային սոցիալական ցանցեր և մարդիկ հնարավորություն չունեին ինքնաարտահայտվելու: Ուրախ եմ, որ հիմա կա հնարավորություն խոսելու, թեթևանալու, բայց կխնդրեի մի քիչ կոռեկտ լինել մեկնաբանելիս, որովհետև ցանկացածիս մեկնաբանությունը մեր ընտանիքի և դաստիարակության հայելին է:

- Հարց, որ քեզ հաճախ են տալիս։

- Ե՞րբ ես ամուսնանալու։

- Դե, այդ դեպքում ես էլ հարցնեմ, ե՞րբ ես ամուսնանում: Կարծում եմ` մի տարիք կա, երբ ամեն անգամ կենաց խմելուց միշտ ասում են` դե այս տարի ամուսնանաս։

- Դեռ չեմ գտել այն տղամարդուն, ում հետ հոգեկան ներդաշնակություն կգտնեմ, այդ պատճառով էլ կյանքումս ոչ ոք չկա

- Այն ստանդարտ հարցերից. Ի՞նչ տղամարդ է պետք Գաբիին։

- Ես տղամարդու մեջ հայր եմ փնտրել միշտ։ Ուզում եմ այնպիսի ամուսին լինի կողքիս, որ ինձ երեխայի պես կխնամի։

- Վստահ եմ` տղամարդկանց ուշադրության պակաս չունես, բայց ասա, կարողանո՞ւմ ես արդյոք տարբերել կեղծ խոստումը իրականից։

- Ինձ հետ տղամարդիկ անկեղծ են, կեղծ լինելու կարիք էլ չկա, ես ինտուիտիվ զգում եմ շինծու վերաբերմունքը:

- Տաբուներ ունե՞ս, որոնք երբեք չես անի: 

- Չեմ կարող ցավեցնել մեկ այլ կնոջ` կտրելով նրա աճեցրած ծառը, չեմ կարող խաբել ինքս ինձ, չեմ կարող ցավեցնել մեկին և հետո գլուխս հանգիստ խղճով բարձին դնել։

- Հետաքրքիր է` խոսում ես ցավեցնելու մասին, իսկ քեզ ցավեցրե՞լ են: Ինչպե՞ս ես դուրս գալիս այդ վիճակից։

- Ցավ ցանկացածս ենք ապրում։ Դեռևս ամենամեծ ցավը հորս կորուստն է եղել, որի հետ ոչ մի կերպ չեմ կարողնում հաշտվել: Երաժշտության օգնությամբ բուժում եմ վերքերս։

- Վերջին անգամ ի՞նչն է քեզ ստիպել արտասվել։

- Հերթական զինվորի կորուստը։

- Ուզում եմ ամփոփել մեր զրույցը։ Ուզում եմ ասես, թե ի՞նչ է այսօր քեզ պակասում։Այսինքն, երբ գլուխդ դնում ես բարձին, ինչի՞ մասին ես մտածում։

- Ուզում եմ ժողովուրդս առանց ցրկանքների ապրի, ուզում եմ անլույս տարիների միասնականությունը և հավատը վերականգնվի, առողջ մթնոլորտում եմ ուզում ապրել։ Որքան էլ հաջողակ լինենք, միևնույն է՝ լիակատար երջանկության համար մարդ պետք է առողջ և խաղաղ հասարակության մեջ ապրի:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Դիանա Բոստանչյանի

Ոճաբան և արտ-տնօրեն` Մանուկ Ալեքսանյան

Դիմահարդար` Աշխեն Կոստանդյան-Նազարյան

Վարսահարդար` Նարեկ Բաբայան

«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума»